«ԻՄ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՄ ԱՎԱՐՏԵԼ 80 ՏՈՆՆԱՅԱՆՈՑ ԻՆՔՆԱԹԻՌ ՔԱՇԵԼՈՎ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑ

Սպորտ

Վերջերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական փայլուն հաղթանակն է տոնել հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBL և WBF վարկածներով Աշխարհի չեմպիոն, WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, ուժային եռամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ։

Iravunk. com - ի մարզական թղթակիցը հանդիպել ու զրուցել է Յուրիի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- Հանդես եկա 69 կգ քաշային կարգում։ Մրցակիցս Սլովակիայի ներկայացուցիչն էր։ Մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեցի նրան։ Այս հաղթանակը ինձ հեշտ չտրվեց, ես կռվեցի, պայքար մղեցի ու հաղթեցի մրցակցիս։

- Ինչպիսի՞ն էր մրցակիցդ, մենամարտից առաջ արդյոք հասցրել էիր ուսումնասիրել նրան, նրա անցած մարզական ուղին։

- Այո, հասցրել էի ուսումնասիրել։ Մրցակիցս բավականին ուժեղ էր, անցկացրել է 6 մենամարտ, ուներ չորս հաղթանակ և երկու պարտություն։ Սա իմ 15-րդ հաղթանակն էր։ Նշեմ, որ ադրբեջանցու հետ իմ մենամարտը հետաձգվեց ու հաջորդ մենամարտում նոր կմրցեմ նրա դեմ։ Շատ լավ զգացողություններ առաջացան։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին։ Շատ շնորհակալ եմ ընկերներիս, որոնք իմ կողքին են, աջակցեցին։ Բոլորին շնորհակալություն, նվազագույն օգնությունն անգամ մեծ է, բոլոր լավ մարդկանց շնորհակալ եմ, որոնք այս դժվար ժամանակաշրջանում օգնում են թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե նյութապես։ Ցանկանում եմ խաղաղություն մեր երկրին, թող Աստծո օրհնությունը անպակաս լինի մեր երկրից ու ժողովրդից, մենք էլ կարողանանք առաջ գնալ, տոնել հաղթանակներ ու մեր երկիրը պատվով ներկայացնել ողջ աշխարհին, միջազգային հարթակներում։ Կարևորը միասնական լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները։

Շնորհակալ եմ նաև Ձեզանից մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և իմ նվաճումների մասին լուսաբանելու համար։

- Յուրի, բոլորովին վերջերս, եղբորդ Արթուր Սաքունցի հետ համաշխարհային նոր ռեկորդներ սահմանեցիք ճկույթով ու ատամներով ուղղաթիռ քաշելով, որը համաշխարհային ռեկորդների պատմության մեջ բացառիկ նվաճում գրանցվեց։

- Այո, ես ու եղբայրս, ինչպես խոստացել էինք, ուղղաթիռ քաշելու անհավանական ուժային ցուցադրություն ենք իրականացրել։ Ես ձեռքի մեկ ճկույթով քաշեցի ուղղաթիռ։ Նախկինում ավելի ծանր բաներ եմ քաշել 60 տոննա կշռող վագոն, 40 տոննա կշռող տանկ, սակայն այս դեպքում լրիվ այլ ֆիզիկական ուժի գործադրում էր պետք, քանի որ ուղղաթիռի հավասարակշռությունը լրիվ ուրիշ է։ Նշեմ, որ իմ ռեկորդային կարիերան մտադիր եմ ավարտել 80 տոննա կշռող ինքնաթիռ քաշելով։ Իսկ եղբայրս Արթուրը, շարունակելով իր ռեկորդային ճանապարհը, ուղղաթիռը քաշեց ատամներով ևս մեկ անգամ զարմացնելով ողջ մարզաշխարհին։ Նա 22 տարեկան է, Գինեսի հնգակի, Աշխարհի քառակի, Հայաստանի քսանակի ռեկորդակիր է։ Նա իր առաջին ռեկորդը սահմանել է դեռ 16 տարեկանում երկու մատով երեք ավտոմեքենա քաշելով։ Ես ու եղբայրս ռեկորդների գրանցումից հետո մեր հաղթանակը նվիրեցինք «Արաբո» լեգենդար ջոկատի քաջարի մարտիկներին շեշտելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ խորհուրդ ոգու, հայրենիքի ու անմահ հաղթանակների խորհուրդը։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում