Սպերցյանի տպավորիչ գոլն ու գոլային փոխանցումը խաղադաշտ վերադառնալուց հետո (տեսանյութ)
Սպորտ
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է Վորոնեժի «Ֆակելին»։
Վնասվածքից նոր ապաքինված Էդուարդ Սպերցյանը 63-րդ րոպեին խաղադաշտ է մտել, ապա տուգանայինից կատարած փայլուն հարվածով 3 րոպե անց դարձել է գոլի հեղինակ։ Հայ ֆուտբոլիստն իր հաշվին նաեւ գոլային փոխանցում է գրանցել։
https://iravunk.com/sim/?p=309176&l=am/