«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սենց չեն պայքարում, սաղ սուտ ա, մեզ խաբում են. իրավապաշտպան

Տեսանյութեր

Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքի ավարտին, երբ դեռ որոշվում էր՝ մնան, թե գնան, բարձրախոսով փորձ արեց ներկաներին դիմել միջազգային իրավապաշտպան ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որը հայտնի է տեւական ժամանակ կառավարության դիմաց միայնակ ակցիաներ իրականացնելով: Սակայն, հանրահավաքի կազմակերպիչները միջամտեցին եւ ոստիկանությանն էլ հորդորեցին հեռացնել նրան տարածքից: Ինչ  էր ուզում ասել` «Իրավունք»-ը փորձեց պարզել նրանից:

— Գիտեք, 5 տարի է` մեր ժողովրդին սուտ են ասում, ու այդ ստերի հետեւանքով մենք հողեր ենք կորցնում ու հայտնվել ենք այս վիճակում: Իմ ասածն այն էր, որ քանի այսքան մարդ է հավաքվել, պետք է խնդիրը լուծենք: Իսկ եթե՝ ոչ, ասեմ, թե ինչ է լինելու հետո: Ժողովուրդը գործերով է ընկնելու, նորից չեն գալու մասնակցեն ցույցերի ու այդ ժամանակ էլ ասելու են՝ տեսաք, ուզում էինք մի բան անեիք, ժողովուրդը չհավաքվեց: Պարզապես, կազմակերպիչներն էլ հույս չունեին, որ այդքան մարդ կհավաքվի: Մարդիկ հավաքվել էին, պատրաստ էին պայքարի, բայց իրենց ասացին՝  գնացեք տներով, սա սխալ էր: Նույնն արեց Բագրատ սրբազանը: Փոխանակ ասեր՝ գնացեք դեպի կառավարության շենքերի մոտ, դռները փակեք, թող Նիկոլ Փաշինյանն իր կամքով թողնի աթոռը, ասաց՝ գնանք Մեսրոպ Մաշտոցի պողոտա, ման գանք: էդ ման գալու խաթր ժողովուրդը էլ չի ուզում մասնակցի հանրահավաքների:  Որպես մարդ, որը 5 տարի է կանգնում է կառավարության դիմաց ու ակցիաներ է իրականացնում, ասեմ, թե ինչպես է պետք պայքարել: Պետք է առավոտյան` ժամը 10:00-ից, գալ ու պայքարել այնքան՝ մինչեւ ձեր հարցը չլուծվի, ոչ թե գալ 5 րոպե կանգնել լրագրողների առաջ, նկարվել, թե՝ տեսեք, եկել ենք, որ իրենց հեռուստացույցով ցույց տան, իրենք էլ ասեն, որ իբր գործ արեցին: Այսպես չեն պայքարում, էս սաղ սուտ է, էս ժողովրդին ուղղակի խաբում են: Մենք կարող ենք հաղթել, եթե պայքարելը չդադարենք, հրապարակից չգնանք ոչ մի տեղ:

Ես երկար տարիներ Ռուսաստանում եմ ապրել, բայց այս 5 տարի է գալիս-գնում եմ, որովհետեւ իմ սիրտը ցավում է, որ իմ հայրենիքը, իմ հայ ժողովուրդն այս վիճակում է: Այսօր Արցախը տվեցին, վաղը տալու են Ջերմուկը, մյուս օրը Սյունիքն են տալու, Սեւանը: Այս գործընթացը կանգ չի առնելու, եթե միջանցքը բացեն, թուրքերը մտնելու են ու իրենց Թուրանն են այստեղ սարքելու, հայ ժողովրդին ոչնչացնելու են ու մեզ թողնելու են առանց հայրենիքի: Ու այսօրվա օրով ամենավիրավորականն այն է, որ ես իմ հետեւորդներին սոցցանցերում կոչ եմ անում գալ հրապարակ, Արցախի ժողովրդի համար պայքարել, ուրեմն՝ ինձ էլ պետք է ձայն տալ, որ կարողանում առկա խնդիրների մասին բարձրաձայնել: Իսկ եթե իմ բերանը փակում են, ուրեմն՝ իրենք պլանավորված են ամեն ինչ անում, ուրեմն՝ իրենց պետք էր մարդկանց  ուղղակի ցրել, որ պայքարը չստացվի, ու էլ Արցախի ժողովուրդը չուզենա հավաքվել: Էլեմենտար մի բան ասեմ, դուրս են գալիս հարթակ ու սկսում են տեքստը կարդալ, արդյո՞ք սա հարգանք է Արցախի ժողովրդի հանդեպ, այսպե՞ս են պատրաստվել հանրահավաքին: Եթե դա իրենց մտքերն են, ինչի՞ համար են կարդում: Իսկ եթե կարդում են, թող կարդա այն մարդը, ով այդ տեքստը գրել է իրականում, եւ ով ուզում է այնպես անի, որ այս մարդիկ էլ չգան հավաքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան