Հայտնի են «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության հաղթողները

Մշակութային

Օրերս Հայաստանի թատերական գործիչների միությունը և Սյունիքի մարզպետի աշխատակազմը Կապանի մշակույթի կենտրոնում անցկացրին 24-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։ Այն նվիրված էր Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնի 90-ամյակին:

iravunk.com-ը Տնտեսական լրագրողների ակունբի հրավերով գտնվում էր Կապան քաղաքում էր և ականատեսը եղավ մրցանակաբաշխությանը։ Նշենք, որ փառատոնի գլխավոր հովանավորն է ԶՊՄԿ֊ն (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ), որը սոցիալական պատասխանատվության շրջանակներում` շուրջ 30 միլիոն էր տրամադրել փառատոնի իրականացմանը։

Ներկայացնում ենք հաղթողներին․

Լավագույն դերասան՝ Վարշամ Գևորգյան (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն, «...Իսկ դրսում ձյուն է գալիս», Չիկո)

 

Լավագույն դերասանուհի՝ Լիլիա Մուկուչյան (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն, «Սպանդի աստվածը», Վերոնիկա Վալլոն)

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Նարեկ Հայկազյան (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, «Ռնգեղջյուր», Ժան)

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Թեհմինե Խաչատրյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն», Ելիզավետա Ալեքսանդրովնա)

 

«Լավագույն երիտասարդ դերասան»՝ Արման Մաթևոսյան («Արմմոնո» միջազգային փառատոն. «Էլջերնոն-Գորդոնի Էֆեկտը», Չարլի)

 

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Միլենա Ղազարյան (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն, «Լակոտը», Թագուհի)

 

«Լավագույն սցենոգրաֆիա»՝ Աշոտ Թադևոսյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն»)

 

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Ռուզան Խաչատրյան, (Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, «Արևի մարդիկ»)

 

«Լավագույն մանկական ներկայացում»՝ Նարինե Գրիգորյան (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն, «Բարկանու՞մ ես»)

 

«Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ Նարինե Գրիգորյան (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն, «Մարդը ափի մեջ»)

 

«Լավագույն պլաստիկական ներկայացում»՝ Ինա Հախնազարյան (Երևանի մնջախաղի պետական թատրոն, Ուրվականների սոնատը»)

 

«Լավագույն կամերային ներկայացում»՝ Զառա Անտոնյան (Բաբելոն թատրոն, «Է»)

 

«Լավագույն ռեժիսուրա»՝ Սուրեն Շահվերդյան (Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն»)

 

«Լավագույն ներկայացում»՝ Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն, «Լակոտը»)

 

«Լավագույն թատերախոսական»՝ Անի Հարությունյան («Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումը»)

 

«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Արմեն Շահինյան (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն - «Բարկանու՞մ ես», «Մարդը ափի մեջ»)

«Լավագույն լուսային նկարիչ»՝ Արա Գասպարյան (Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն - «Սովորական հրաշք», «Արմմոնո» միջազգային փառատոն - «Սասունցի Դավիթ»)

 

«Լավագույն զգեստների նկարիչ»՝ Քնքուշ Մալխասյան ((Երևանի մնջախաղի պետական թատրոն - Ուրվականների սոնատը», «Շունչ» թատրոն - «Սանտա Սիթի»)

 

ՄԵԾ «ԱՐՏԱՎԱԶԴ»՝ Տիգրան Աթայան (Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փաատոնը հիմնադրելու համար)

 

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»` Արմեն Քուշկյան («Արմմոնո» միջազգային փառատոն, «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում)

 

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»` Արմեն Բայանդուրյան (Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն, «Խանում»)

 

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»` Արինա Արարատյան (Գյումրու Դրամատիկական թատրոն, «Խավարի առաքյալները»)

 

ՀԱՏՈՒԿ «ԱՐՏՎԱԶԴ»` Ներսես Մարկոսյան (Կամերային Թատրոն, «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով»)

 

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ Արտավազդ Գրիգորյան, Նատալյա Բաղդասարյան (Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական թատրոն)։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում