Երանի նախկին նախագահների ժամանակ, երբ հայ ժողովուրդն իր բարձունքի վրա էր. Գայանե Ներսիսյան
Մշակութային
ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքին:
— Հերթական Ազգային ժողովի նիստի ժամանակ ականատես եղանք հարբեցող խեղկատակի հերթական նյարդային ջղաձգումների դրսեւորմանը, ինչն, իհարկե, հարբեցող խեղկատակի հերթական վախերի հետեւանքն է:
Կրկնում էր յոթ տարիների բառապաշարն՝ իրեն հատուկ ջղաձգված շարժումներով, միայն այս անգամ մուրճն էր մոռացել: Դա տիկտոկի իսկական հրաշալի նյութ էր: Սակայն, ցավալին այն է, որ ազգադավ պատուհասի վախերի հետեւանքով՝ մի շարք ազգային գործիչներ, ինչպես միշտ, ենթարկվում են ռեպրեսիաների: Յոթ տարի է ազգադավ պատուհասի վախերի ժամանակ ազգային գործիչներն անմիջապես ձերբակալվում են: Այս գործողությունները ժողովրդին հիշեցնում է 1937 թվականի ռեպրեսիաները:
Ազգադավ պատուհասը ջղաձգվում է նաեւ իր նկատմամբ երեք նախկին նախագահների արհամարանքից: Եվ երբ հանկարծ անդրադարձավ հաղթանակած նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտությանը, այդ «քաջազուն» Քաջ Նազարը հիշեց, որ զրո կետով է սկսել իր գործունեությունը, որով էլ կարողացել է կործանել մեր երկու կայացած պետությունները, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը:
Երանի նախկին նախագահների ժամանակ, երբ հայ ժողովուրդն իր բարձունքի վրա էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=309015&l=am/