Նիկոլ, Սարիկը քո՛նն է, ՔՊ-ինը, թուրքերինն ու ադրբեջանցիներինը կարող է լինել, բայց նա հաստատ մերը չէ

Ներքաղաքական

Շատ գյումրեցիներ, ժամանակին Նիկոլին աջակցելով, նրան ընտրելով, խաբվել են, հիմա էլ չեն խաբվի: Պրծա՜վ…

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը երեկ հայտնել է, որ ԱԱԾ մարզային վարչության պետը Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ-ին չընտրեցիք, պատասխան կտաք:

«Մարդկանց կանչում են, ահ են տալիս։ ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց կանչում է, ասում է՝ եթե ՔՊ– ին չընտրեցիք, պատասխան կտաք»,- այս մասին քարոզարշավի ժամանակ, News.am- ի տեղեկացմամբ, ասել է Վարդան Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանի հայտնածը հաղորդում է հանցագործության մասին, որը, վստահ ենք, անտեսելու են իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկները, ինչպես անտեսել են Նիկոլի եւ իշխանական ոհմակի այլ ներկայացուցիչների վերաբերյալ նախկինում հրապարակված հանցագործության մասին բազմաթիվ այլ հաղորդումներ, որոշ հաղորդումների առնչությամբ էլ պարզապես ձեւական մոտեցում են դրսեւորել ու համապատասխան ընթացք չեն տվել՝ այս ամենով շատ հիմնավոր կերպով նախապատրաստելով մոտ ապագայում իրենց քրեական պատասխանատվության հիմքերը:

Եթե «ԱԱԾ» կոչվածի, իսկ իրականում Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության մարզային վարչության պետի վերաբերյալ Ղուկասյանի հայտնածը համապատասխանում է իրականությանը, ապա տվյալ պետը թող աղոթի Աստծուն, որ առաջիկայում իր պատասխանատվությունն ու պատիժը սահմանափակվի` սոսկ ճաղերի հետեւում հայտնվելով…

«Այն մարդկանց, որոնք աշխատում են պետական կառույցներում, ասում են՝ եթե գնացիք ընտրության ու 2-րդ համարի քվեաթերթիկը դուրս չբերեցիք, իմացեք, որ աշխատանքից ազատելու ենք։ Հեռախոսներն են լսում, էսօր էլ տեսա, որ գցել են` իբր ես հայհոյել եմ։ Արհեստական բանականություն է կոչվում, ինչ ասես կարող են անել»,– հայտնել է Ղուկասյանը։

Վարդան Ղուկասյանը, որը նախկինում ընտրվել է թե՛ Գյումրու քաղաքապետ, թե՛ ԱԺ պատգամավոր, ընտրողներին մոլորությունից զերծ պահելու նպատակով տեղեկացրել է. «Էս ասֆալտը, որ հիմա անում են սրանք, ասեմ, որ 2016 թվականին ԱԺ-ում հաստատվել է, Նիկոլ Փաշինյանը դեմ է քվեարկել։ Մենք ենք ստորագրել, ես այդ ժամանակ պատգամավոր եմ եղել։ Հիմա որ գալիս են, լենտերը կտրում են, իմացեք, որ դա նրանց արածը չի, ժողովրդի գումարն է։ Բացի այդ ասֆալտից, թող ցույց տան՝ ինչ են կառուցել քաղաքում։ Ինչ էլ կառուցեն, թուրքերին ենթարկվողը տեղ չունի, Հայոց ցեղասպանությունը մոռացողը տեղ չունի»:

ՈՐՏԵՂԻ՞Ց ՀԱՅՏՆՎԵՑ ՍԱՐԻԿԸ, Ո՞Վ Է ՆԱ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Իսկ ո՞վ է Հայաստանի եւ հայության չարորակ նորագոյացություն հանդիսացող, Արցախի Հանրապետությունը Ալիեւին, Ադրբեջանին հանձնած (նվիրած թե վաճառած՝ քննությունը կպարզի), պետական դավաճանության մեջ հանրորեն մեղադրվող, իր հայակործան քաղաքականությամբ առավել քան հայտնի Նիկոլ հայադավին հնարավոր ամեն կերպ սատարող, վաղուց փակման ենթակա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանկողմիցԳյումրուքաղաքապետիթեկնածուառաջադրվածՍարիկՄինասյանը…

Իսկապես որտեղի՞ց հայտնվեց Սարիկը, ո՞վ է նա ընդհանրապես, ինչո՞վ է հայտնի, ի՞նչ է արել Հայաստանի, Արցախի կամ Գյումրու համար, ի՞նչ վերաբերմունք է դրսեւորել, երբ Նիկոլի եւ նիկոլական ոհմակի պետական դավաճանության, նրանց կողմից միտումնավոր վարված պարտվողական պատերազմի, հակաարցախյան, հակահայաստանյան, հակառուսական խարդավանքների արդյունքում 2020թ. կորցրինք Արցախի Հանրապետության մի մասը, իսկ 2023թ. սեպտեմբերին ամբողջ Արցախը, իրականացվեցին հայերի էթնիկ զտումներ…

Ի՞նչ վերաբերմունք է դրսեւորել Սարիկը, երբ Ադրբեջանը Նիկոլի եւ նիկոլական ոհմակի վերոնշյալ խարդավանքների արդյունքում շրջափակել էր Արցախը եւ սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի եւ այլ առումներով խեղդամահ էր անում նրա բնակչությանը… Որտե՞ղ էր Սարիկը, երբ հայերս պայքարում էինք այլասերման քարոզչությունն օրինականացնող եւ ԼԳԲՏ-ներին հնարավոր ամեն կերպ աջակցող Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, երբ ընդվզում էինք Մայր Աթոռի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նիկոլական ոհմակի ոտնձգությունների դեմ… Հայաստանի, նրա բնակչության համար բոլոր կարեւոր իրադարձությունների ժամանակ Սարիկի հրապարակային վերաբերմունքը ոչ մի կերպ չհաջողվեց հայտնաբերել, կարծես, Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում կամ, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, Լուսնի կամ Մարսի վրա է եղել: Սարիկը հիշվում է նրանով, որ ժամանակին (2019-2021 թթ.) Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ է եղել, մինչ այդ էլ՝ ՀՀԿ անդամ:

Գյումրիում քիչ փողոցներ տեսա, որտեղ չկային «Մեր Սարիկը» գրությամբ նախընտրական գովազդային վահանակներ, տակն էլ գրված՝ «Քաղաքացիական պայմանագիր»: Քիչ էր մնում գլուխս պայթեր երկար մտածմունքից՝ ո՞վ է էս Սարիկը, որ դարձել է մերը, ու ես չեմ հիշում, տեղը չեմ բերում: Եվ ինչպե՞ս է դարձել…

Իմ ամենամերձավոր շրջապատում Սարիկ չկա, չի՛ք… Հարազատներ, բարեկամներ, ընկերներ, նրանց բոլորի քույրեր, եղբայրներ, խնամիներ, զավակներ, նաեւ իմ ընկերներ, գործընկերներ, հարեւաններ… Սկսեցի մեկ առ մեկ նրանց բոլորին հիշել, թո՜ւ, ահագին ժամանակ կորցրի, նրանց շարքերում էլ Սարիկ չգտա: Բա լավ, էս տղան ո՞վ է, որ դարձել է մերը, ու ես իրեն տեղը չեմ բերում, չեմ հիշում, չեմ ճանաչում, չգիտեմ: Ծո, ես ախր էդքան չե՛մ բիձցել, որ չհիշեմ… Որ մերը լիներ, հաստատ կհիշեի: Ուրեմն՝ այդ Սարիկն իմը չէ, գյումրեցիներ, յուրաքանչյուրդ մտածեք՝ ձե՞րն է, արդյոք, այդ Սարիկը…

Հասկանալի է, երբ ոմանք, գնահատելով իրենց ծննդավայրի անարատ ապրանքը, կամ եթե առեւտրական են, ապրանքը գովազդելու, արագ վաճառելու կամ հաճախորդին սաղացնելու նպատակ ունենալով, ասում են՝ մեր գյուղի լավաշը, մեր գյուղի մածունը, մեր գյուղի հավկիթը… Բայց «մեր Սարիկը» ո՞րն է կամ ո՞վ է… Այնպես որ, որքան քցի-բռնի, Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան, դուք իմը չեք եւ ոչ էլ մերն եք: Եթե դուք գյումրեցիներին, Գյումրու ընտրողներին նկատի ունեք, կամ նրանց նկատի ունի ձեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը, նրանցն էլ չեք, համենայնդեպս, նրանց մեծամասնությանը չեք, հետեւաբար եթե այդպիսով փորձել եք յուրային ներկայանալ, կամ Նիկոլը, կամ ՔՊ-ն փորձել է այդպիսով ձեզ յուրային, մերը ներկայացնել, համարեք, որ ձեր այս հնարքը չանցավ:

ՄԵՆՔ ԱՅԴՊԻՍԻ ՍԱՐԻԿ ՉՈՒՆԵՆՔ, ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ, ՀՈ ԶՈՌՈՎ ՉԷ՞

Սարիկը լավ անուն է, գրեթե վստահ եմ, որ ծագում է «սար» բառից, որը հայերիս համար հաճախ նույնականացվում, ասոցացվում է մեր Մասիս սարի հետ, համենայնդեպս, «սար» ասելով, «սար» գրելով, հայերիս մտքին առաջին հերթին գալիս է մեզնից խլված մեր սուրբ սարը՝ Մասիսը: Բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամն է, որի կողմից առաջադրված է Սարիկ Մինասյանը, անձամբ Նիկոլը, նրա շրջապատը մասիսատյաց կամ մասիսամերժ են, Մասիսը մերը չհամարող են, համարում են, որ այն թուրքինը, Թուրքիայինն է, ու նրանցից երբեք չպետք է պահանջենք Մասիսը, պետք է ընդհանրապես պահանջատիրությունից հրաժարվենք:

Վերոնշյալի եւ ոչ միայն վերոնշյալի, այլեւ բազմաթիվ այլ առումներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ գնահատմամբ, համոզմամբ, հայկական կուսակցություն չէ, այն, ըստ էության, թուրքական եւ ադրբեջանական կուսակցություն է, Նիկոլն էլ Հայաստանում Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի կարկառուն ներկայացուցիչն է եւ Հայաստանի, հայերիս թիվ մեկ ներքին թշնամին, ինչպես բխում է վաղուց հրապարակված բազմաթիվ փաստերից, հիմքերից, անհերքելի ապացույցներից, պետական դավաճան է, որն առ այսօր քրեական պատասխանատվության չի ենթարկվել սոսկ երկրում արմատացած քաղաքական կոռուպցիայի պատճառով եւ իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկների հանցավոր անգործության արդյունքում, որոնք դրա եւ ոչ միայն դրա համար, ուշ թե շուտ, ստիպված են լինելու պատասխան տալ եւ անխուսափելիորեն պատժվելու են ամենայն խստությամբ…

Այս ամենի համատեքստում ստացվում է, որ Սարիկը ոչ թե մերն է, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր պատկանելությամբ Գյումրուն սահմանակից Թուրքիայինը, թուրքերի Սարիկն է, Հայաստանին սահմանակից Ադրբեջանի եւ ադրբեջանցիների Սարիկն է, կամ եթե ինքը համարում է, որ նրանցը չէ, իր կնոջ, իր ընտանիքի Սարիկն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ իր «շեֆ» Նիկոլի Սարիկն է, բայց մեր՝ հայերիս, Սարիկը չէ: Մենք այդպիսի Սարիկ չունենք, չենք ճանաչում, հո զոռով չէ՞…

Ուզում եմ հասկանալ, թե գյումրեցիներն ինչո՞ւ պետք է ընտրեն նախկին ՀՀԿ-ական, կուսակցափոխ-ճամբարափոխ, այս փաստը հերքելիս ստի մեջ բռնված, ստախոս Սարիկին… Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրին կորած է ահավոր փոշու մեջ, փոշու մակարդակը քաղաքում բազմապատիկ գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը, մարդիկ հատկապես ամռանը փոշուց շնահեղձ են լինում, ձեռք բերում շնչուղիների եւ այլ հիվանդություններ, ալերգիա, ալերգիկ ռինիտ ու նույնիսկ քաղցկեղ, քանի որ առաջին հայացքից անվտանգ թվացող փոշին իր մեջ բազմաթիվ թունավոր ու քաղցկեղածին նյութեր է պարունակում: Եթե ոմանք կույր չեն, թող գնան ու տեսնեն նույնիսկ նախանցյալ տարի հիմնանորոգված, ասֆալտապատված «Անի» թաղամասի 11-րդ փողոցի մայթերին եւ ասֆալտին նստած փոշու մակարդակը, էլ չասեմ նշված թաղամասի մնացած փողոցների մասին…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրիում սննդամթերքի անվտանգության տեսանկյունից «բարդակ» վիճակ է, ոմանք, Հայաստանի երկրորդ քաղաքը համարելով երկրորդական քաղաք, այստեղ անպատիժ իրացնում են ժամկետանց սննդամթերքներ…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրին այսօր Հայաստանի թերեւս ամենաթշվառ քաղաքն է` իր բնակչության գործազրկության, աղքատության, հիվանդացության, արտագաղթի առումներով, շատերն էլ տարիներով «խոպան» գնացածի կարգավիճակում են…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ Գյումրու գրեթե բոլոր փողոցներն ու մայթերն ավերակ են, քանդուքարափ վիճակում, հատկապես տարեցների համար անանցանելի, վայր ընկնել, կոտրվածքներ ստանալու առումով փորձանքի բուն, եւ նույնիսկ այն տպավորությունը կարելի է ստանալ, թե իշխանությունները վնասվածքաբանների, վիրաբույժների մի մասի հետ ունեն գաղտնի ու փոխշահավետ պայմանավորվածություն…

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլը, ուրիշները խաբեցին թե՛ քաղաքացիներին, թե՛ հայ ժողովրդին, խախտեցին, ոտնահարեցին իրենց «պայմանագիր» կոչվածը, չկատարեցին իրենց նախընտրական եւ ոչ նախընտրական խոստումները, գործեցին իրենց հրապարակային մի շարք հայտարարություններին ճիշտ հակառակ կերպ:

Նրա համա՞ր պետք է ընտրեն, որ քաղաքում փողոցային լուսավորությունը խայտառակ վիճակում է, շներն էլ մարդ կուտեն, հատկապես գիշերը…

ՍԱՐԻԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԸՆՏՐՎԵԼ՝ ԱՌԱՆՑ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ, ԱՀԱԲԵԿՄԱՆ ՈՒ ՇԱՆՏԱԺԻ

Թող որեւէ մեկի մտքով չանցնի, որեւէ մեկը չհամարձակվի ասել, թե այս ամենի հետ Սարիկն ի՞նչ կապ ունի: Անկախ նրանից, թե 2018-ի «թավշյա» չարիքից առ այսօր Գյումրու քաղաքապետները կուսակցական ինչ պատկանելություն են ունեցել կամ չեն ունեցել, նրանք բոլորը եղել են Նիկոլի եւ իշխող քաղաքական ուժի մարդիկ, գործել են նրանց հետ համաձայնությամբ, համագործակցությամբ, թողտվությամբ, ենթարկվել են նրանց, կատարել նրանց կամքը, հետեւաբար նրանց բոլորի գործունեության համար պատասխանատու են Նիկոլը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամն է եւ որի կողմից Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում որպես Գյումրի համայնքի ղեկավար առաջադրված է Սարիկ Մինասյանը:

Որեւէ մեկը տողերիս հեղինակին չի կարող հավատացնել, թե Սարիկը կարող է ընտրվել առանց ընտրակեղծիքների, ահաբեկման, շանտաժի, ընտրակաշառքների եւ իշխող ոհմակի այլ ընտրախախտումների: Չի՛ կարող, որովհետեւ չեմ կարող հավատալ, թե մեր ժողովուրդը, այս դեպքում, ի մասնավորի, Գյումրու ընտրողները մեծ մասամբ մազոխիստներ, իշխող ոհմակի հայակործան քաղաքականությանը հավանություն տվողներ ու սեփական մահախոսականի տակ ստորագրողներ են:

Իշխող ոհմակն արդեն իսկ շատ լավ հասկանալով, որ իրենց թեկնածուն առանց ընտրախախտումների, մաքուր, արդար, թափանցիկ ընտրությունների դեպքում տապալված է, չի ընտրվելու, անցել է ոստիկանությանը, ուժայիններին գործի դնելով, ընդդիմադիր որոշ թեկնածուների, նրանց ընտրական շտաբների, գրասենյակների գործունեության խոչընդոտմանը:

Վարդան Ղուկասյանի գրասենյակը ելնելով ստեղծված իրավիճակից, երեկ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Սիրելի համաքաղաքացիներ, ոստիկանությունը անհիմն կերպով խուզարկություններ է սկսել ընդդիմադիր մի ուժի՝ «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում։

Հայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»- ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը յուրաքանչյուր թեկնածուի նկատմամբ։

Հայաստանի Հանրապետություն «ժողովրդավարություն»- ը երկար ժամանակ է հալածվում է կեղծիքի և իշխանական քմահաճույքների կողմից։ Այն ընդամենը ամեն օր տարփողվող մի բառ է դարձել, որ այլևս ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։ Ոտքի՛ կանգնեք, վերականգնելու մեր ազգի համար թանկ այդ արժեքը»։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=308993&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան