«Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար» խոսքը միայն մեկ թեկնածուի կարծիք չէ, այլ գերիշխող է իշխանության շրջանում. Խանումյան

Ներքաղաքական

Արցախի քաղաքական գործիչ Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«2022թ․ ձմռանը, բլոկադայի պայմաններում, երբ բազմաթիվ տեղահանված արցախցիներ գտնվում էին Հայաստանի Հանրապետությունում, ձմեռային զորակոչի ցուցանիշն Արցախում եղել է 63 տոկոս։ Հայաստանում այս ցուցանիշը ցածր է 50 տոկոսից։

Այս մասին նույնիսկ վարչապետն է կառավարության նիստերին արտահայտվում։ Պաշտպանության բանակը, նույնիսկ պարտված, թուլացած, տարբեր խնդիրներով հանդերձ, արցախցիների համար վստահելի կառույց էր՝ համեմատաբար, կարգապահ ու մարտունակ։

Բանակային ծառայությունը Հայաստանում լրջագույն սթրես է հասարակության համար։ Այս սթրեսը վերածվում է արտագաղթի ամենագլխավոր պատճառի։ Հայաստանի իշխանություններն անկարող են հասարակությանը պաշտպանության այնպիսի համակարգ առաջարկել, որի պատճառով երկիրն այսքան չէր տկարանա։

Եթե իշխող կուսակցության թեկնածուի խոսքերով՝ «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար», ապա հիմա նույն տրամաբանությամբ՝ վատ տեղեր են Ջերմուկը, Իշխանասարը, Կապանը կամ Սոթքը։

Ցավոք, սա միայն մեկ հիմար թեկնածուի կարծիք չէ, այլ գերիշխող է իշխանության մոտ։

Իշխանությունը քաղաքական կամք ու կարողություն չունի բանակ կառուցելու։ Հայոց բանակի հիմքը լավ պատրաստված, բարձր վարձատրվող պայմանագրային զինծառայողներից բաղակացած ստորաբաժանումներն են լինելու, 18 տարեկան երեխաները պետք է ծառայեն մեկ տարի ուսումնական զորամասերում, առանց մարտական հերթապահության կամ մարտական գործողությունների մեջ ներգրավվելու։ Բնականաբար, գործող իշխանությունը նման բանակ կառուցելու ոչ հնարավորություն, ոչ տեսլական, ոչ էլ կամք ունի։ Մենք այլ ճանապարհ չունենք, քան նորմալ բանակ կառուցելը։ Հակառակ դեպքում «վատ» տեղանքների թիվն անընդհատ մեծանալու է։

Նշենք, որ հեռուստաբանավեճի ժամանակ Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նշել էր, որ «Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս այնտեղ չծառայելու համար»։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում