ՈՒԵՖԱ-ն կարգապահական տույժի կենթարկի «Ռեալի» չորս առաջատար ֆուտբոլիստի
Սպորտ
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստներ կարող են կարգապահական տույժերի ենթարկվել։ Խոսքը՝ Կիլիան Մբապպեի, Վինիսիուս Ժունիորի, Անտոնիո Ռյուդիգերի և Դանի Սեբալյոսի մասին է։
«Սերուցքայինների» խաղացողներ մեղադրվել են մարտի 12-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղի ժամանակ (1:0) անպարկեշտ պահվածքի համար։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ատլետիկոյի» դեմ խաղի վերջնամասում ժեստերով ցույց է տվել հակառակորդի երկրպագուներին, որ «Ռեալը» 15 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, իսկ «Ատլետիկոն»՝ 0։
https://iravunk.com/sim/?p=308923&l=am/