Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դեռևս չի ապաքինվել վնասվածքից և բաց կթողնի ՌՊԼ-ի 22-րդ տուրի «Ֆակելի» դեմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է RB Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա հիմնական խումբ արդեն հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ Էդուարդն այժմ մարզվում է անհատական ծրագրով։
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը իր ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։