Վարչապետի տուն մուտք ու ելք ունեցող ինքնահռչակը սպառնացել է լրագրողին՝ մեջբերով նաեւ կրիմինալ աշխարհին

Թեմա

Տեւական ժամանակ է, ինչ կոնկրետ մարդկանց անուններ հնչեցնելով լրագրող, NewsMedia.am Լրատվական  Գործակալության տնօրեն  Գայանե Զարգարյանի դեմ զազրելի ու կեղտոտ  արշավ է սկսել  ոմն  մոդել   Անիտա Հարությունյանը, ով պարբերաբար սպառնում է, որ կգնա ու կպղծի մարդկանց գերեզմաններ: 

Իրեն բլոգեր հռչակած  Անիտա Հարությունյանը    բոլորովին վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ, որ Լրագրողի դեմ իրեն պատվեր էին տվել կոնկրետ մարդիկ, որի շրջանակներում նա   կեղծ, զրպարտիչ տեղեկություններ էր հայտնել Գայանե Զարգարյանի հասցեին՝ընդհուպ նրան մեղադրելով ծանր հանցագործության մեջ : (Առկա է Տեսանյութ ) 

Սակայն գիտակցելով խնդրի լրջությունը՝ իրավական հարթության մեջ, սույն ինքնահռչակը ներողություն էր խնդրել լրագրողից, երրորդ անձանց միջոցով տեղեկացրել, որ ունի առողջական  խնդիրներ, ինչին ընդհառաջ էր գնացել լրագրողը, եւ փորձել էր անձին  օգնության ձեռք մեկնել՝փորձելով նրան նախ օգնել առողջությունը վերականգնելու հարցում, հրաժարվելով  նրա դեմ ներկայացված քաղ. հայցից ընդամենը: 

Սակայն, հերթական անգամ ստանալով պատվեր. այլեւս հայտնի են նոր պատվիրատուները (առկա են այլեւս նոր ՓԱՍՏԵՐ) իրեն մոդել հռչակածը  կրկին անգամ սպառնացել է լրագողին՝ այս անգամ ընտանիքով...ասելով որ  որոշ  կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ  այս անգամ կգան լրագրողի ընտանիքի ետեւից: 

Անիտա Հարությունյան անուն-ազգանունով ներկայացող անձը,  անվանարկել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա ընտանիքին, ասելով որ նա անձամբ է  մտնում-դուրս գալիս վարչապետի ընտանիք, եւ որ ինքը  խնդիր չի ունենալու երբեւէ իրավական հարթության մեջ: 

Ի դեպ, ինքնահռչակը այս  ընթացքում հասցրել է նաեւ տարբեր կազմակերպությունների, տարբեր մարդկանց շրջանում ներկայանալ որպես պետական համակարգի, այդ թվում նաեւ ԱԱԾ աշխատակից, որի վերաբերյալ էլ այլեւս ներկայացվել են հաղորդումներ, եւ մի շարք այլ նոր ՓԱՍՏԵՐ՝  շարունակաբար կատարվող հանցագործությունների մասին: 

 

(ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼԵՒՍ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԵՆ ՀԱՅՐԵՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, եւ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ), իսկ առաջիկա ժամերին Ազգային Անվտանգության Ծառայությանը, եւ Հայրենի Կառավարությանը տրամադրվելու են լրացուցիչ այլ փաստեր՝հանցավոր մի շղթայի ծավալած գործունեության եւ նրանց կողմից իրականացված հանցագործությունների մասին: 

Iravunk.com-ի այն հարցադրմանը, թե առաջիկայում ինչ բացահայտումներ սպասել  հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանից, մեր Գործընկերը պատասխանեց, որ. 

-Ես ինչ խոստացել եմ ժամանակին. իմ խոստման տերն եմ. ես ասել էի չէ. որ բացվելու է պանդորայի արկղը, եւ որ մաքրվելու են ավգյան ախոռները: Հիմա ճիշտ ժամանակն է. ջրի երես հանելու, թե ովքեր են իրականում Տեղեկատվական դաշտի բացիլներն ու վարակակիրենրը, ովքեր են ինչ-ինչ մարդկանց ձեռքի իրական "տասովշիկները", ովքեր են  մարդկանց, ընտնանիքներին, երեխաներին, մարդկանց սրբությունները  պղծողներն ու դրանց օգնող ձեռքերը, եւ այդպես շարունակ...թե ով, որտեղ, ումից ինչ կերպ ինչ պայմաններում է ստացել գումարներ, ով ում է փոխանցել, եւ ում հետ է կիսվել, եւ իրենց բառերով մեջբերեմ  " կերել....":

Հարցին, թե՞ շատ ունեք թշնամիներ թե ոչ, որոնց կոկորդին կանգնած է մնացել լրագրողը, մեր Գործընկերը պատասխանեց.

-Ես թշնամիներ չունեմ. իմ միակ թշնամին թուրքն է, ասեմ հակառակորդ...որոշների դեպքում  անգամ  ծիծաղելի է, մարդիկ ովքեր այսպես ասած՝չեն  կարողանում տանել իմ անձը, կամ չեն համակերպվում իմ պայքարի մեթոդների հետ, կամ այսպես ասած չեն սիրում ինձ...քավ լիցի. դա բացառապես իրենց խնդիրն է: Ես որեւէ մեկի հետ կիսելու ոչինչ չունեմ: Ուզեն, թե չուզեն. ես կամ եւ լինելու եմ միշտ: 

Իսկ ընտանիքիս հասնելու համար՝ մեկն ու մեկի գլուխը որ «թռնելու» է՝  խոստանում եմ հրապարակավ: 

Իսկ ովքեր որ այս պայքարի ճանապարհին գուցեեւ հանիրավի տուժել են, այդ առթիվ ես իմ ասելիքը կասեմ պարտադիր:  Ամեն պատմություն ունի նախապատմություն, պատճառ, կապ եւ պատճառա-հետեւանքային կապ: Դուք լավ գիտեք, մերկապարանոց հայատարարություններ անելը՝իմ ժանրից չէ: 

Ինձ ճանաչողները լավ գիտեն իմ խաղի կանոնները. այո ես կարող եմ աշխատանք տանել ամիսներով...դուք լավ գիտեք. ինչ ասել է փաստերի հավաքագրում,  իսկ  նրանք ովքեր  այլ շահարկումների դաշտում են՝ ոչինչ ասել չեմ կարող.  Աստված բոլորի հետ: Որեւէ մեկին՝ինձանից սկսած   չի հաջողելու պղտոր ջրում ձուկ բռնել: 

 

Ամեն բան դեռ առջեւում է: Ձայնը՝ կլսեք: 

https://iravunk.com/sim/?p=308918&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ