Կառավարությունը կփոխհատուցի վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի նախատեսված ծախսերի 50 տոկոսը. նոր որոշում

Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում հաստատեց Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Հանրապետությունում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսության զարգացման, ցանքատարածությունների ավելացման, հավաստագրված սերմերով ցանքերի իրականացման, բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման համար առաջարկում ենք այս ծրագիրը։ Սա մենք առաջարկում ենք և գարնանացանի և աշնանացանի համար»:

 

Նրա խոսքով, բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, մասնավորապես` աշնանացան, գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղեն, ոլոռ լոբի, ոսպ, սիսեռ և կերային մշակաբույսերի առվույտ, կորնգան, ճակնդեղ, մշակության մեկ հա-ի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարուցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։

 

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով.

 

աշնանացան ցորենի մշակության համար՝ 1 հա մակերեսով՝ 80 հազար դրամ.

գարնանացան հացահատիկի մշակաբույսի մշակության համար՝ 1 հա մակերեսի հաշվով՝ 70 հազար դրամ.

եգիպտացորենի դեպքում՝ 85 հազար.

հատիկաընդեղենի դեպքում՝ 100 հազար դրամ.

կերային մշակաբույսերի դեպքում՝ 110 հազար դրամ.

կերի ճակնդեղի դեպքում՝ 80 հազար դրամ։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մարզպետարանների և համայնքների միջոցով։ Համայնքների մոնիթորինգի իրականացման համար նախատեսվում է տրամադրել գումար փոխհատուցվող գումարի 3 տոկոսի չափով։ Ծրագրի իրականացման նախնական արժեքը 2025 թվականին կկազմի շուրջ 1.5 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք է հանդիսացել ծրագրով նախատեսված գարնանացան հացահատիկային մշակաբույսերի շուրջ 15 հազար հա կերային մշակաբույսերի 2250 հա փոխհատուցումը, որը հատիկաընդեղենի դեպքում կլինի մոտավորեպես 500 հա։

 

2026 թվականի համար ևս 1.4 մլրդ դրամ է նախատեսվում փոխհատուցել։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հանրապետության պարենային անվտանգության մակարդակի բարձրացում մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 36000 հա-ով։

 

«Աշնանացան ցորենի ցանքատարածությունները պլանավորում ենք որ կավելանան 17 հազար հա-ով, գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերից ցանքատարածությունները մոտ 17 հազարով կավելանան, որից եգիպտացորենը՝ 1200 հա, հատիկաընդեղենը՝ 500 հա, կերային մշակաբաույսերի դեպքում՝ 2250 հա, ինչպես նաև աշնանացան ցորենի համախառն արտադրանքը կավելանա շուրջ 38 հազար տոննայով: Մի հետաքրքիր արձանագրում էլ անենք. վերջին օրերին նկատվում է հացահատիկի գների ավելացում. սա շատ կարևոր է այն առումով, որ, մի կողմից, կարող է գնաճային զսպումներ առաջացնել, մյուս կողմից՝ եթե դա տեղի չունենա, մեր արտադրողների մոտ եկամտաբերությունը կավելացնի»,- նշեց Պապոյանը։

 

https://iravunk.com/sim/?p=308892&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը