«Հրապարակ». Ինչ է կատարվում «Հայաթ փրոջեքթի» և Ռուբեն Մխիթարյանի միջեւ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակի» տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի եւ «Հայաթ պրոջեքթի» հարաբերությունները լարվել են` ընտրությունների հողի վրա: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել եւ բենդից, եւ խմբի հիմնադիր Ռուբեն Մխիթարյանից: «Հայաթ պրոջեքթի» պրոդյուսեր Վահե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ասել` խորհուրդ տալով դիմել Ռուբեն Մխիթարյանին: Ակնհայտորեն չցանկացավ խոսել, թեեւ խոսելու բան կար:

Իսկ Ռ. Մխիթարյանի շտաբից կտրուկ հերքեցին, թե` նման բան չկա. «Դուք կարող եք սոցցանցով նայել, տեսնել, որ առաջիկայում բոլոր համերգներն ուժի մեջ են, դրանք պարոն Մխիթարյանն է կազմակերպում, «Հայաթը» բնականոն հունի մեջ է, իսկ քարոզարշավներին` ի սկզբանե ասել ենք, որ «Հայաթ պրոջեքթը» չի ընդգրկվելու»։ Ավելի ուշ մեզ հետ կապվեց նաեւ Ռուբեն Մխիթարյանը եւ ասաց. «Կատարյալ սուտ է, «Հայաթ պրոջեքթը» պայմանագիր ունի իմ ՍՊԸ-ի հետ, որի տնօրենը ես եմ, շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը»: 
Սակայն մեր աղբյուրն ասում է, որ խոսքը ոչ թե համերգները դադարեցնելու մասին է, այլ այն մասին, որ «Հայաթ պրոջեքթն» ամեն ինչ արել է, որ չառնչվի Գյումրիի ընտրություններին, չմասնակցի Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավին, մոտավորապես` «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» տրամաբանությամբ: Բայց հավանաբար, այնուամենայնիվ, ինչ-որ ձեւով շոշափվել է բենդի անունը եւ ապաքաղաքական երգիչ-երաժիշտներին դա դուր չի եկել եւ բախում է եղել խմբի հիմնադիր տնօրենի հետ:

Ուղղակի որոշել են կոնֆլիկտը ամեն կերպ պահել կուլիսներում` չբարձրաձայնել եւ իրենց հարաբերությունները պարզել միայն ընտրություններից հետո, որ Մխիթարյանին չվնասեն եւ չստացվի, որ իշխանական թելն են թելում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում