«Փաստ». Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել ՍԴ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Հայաստանի Ազգային ժողովը, իսկ ավելի ստույգ՝ ՔՊ-ն, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեցին քպականները (64 կողմ), «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Վերջինիս ներկայացուցիչներն այս նախաձեռնությունը գնահատեցին որպես արկածախնդրություն և բաժակաճառ:

Մինչ քվեարկությունը հայտարարությամբ էր հանդես եկել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը՝ մասնավորաբար հորդորելով «Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անհատ պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ այս անհեթեթ օրենքի նախագծի օգտին քվեարկելուց, իսկ եթե, այնուամենայնիվ, գործող վարչախումբը պարտադրանքի միջոցով ընդունել տա այն՝ դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու նրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։
«Փաստը» դիմեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանին՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել ՍԴ, և ի՞նչ կարծիք ունի այս գործընթացի հետ կապված: Նրա խոսքերով, «Եվրաքվեն» Ազգային ժողով բերելն ու, առավել ևս, քպականներով ընդունելը պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ:

Պարոն Չալաբյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրությանը՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։ Ըստ մեր զրուցակցի, այս պարագայում պարզապես անհեթեթություն է օրենսդրական նման նախաձեռնությունը: «Ավելին, այն կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ում բազմաթիվ անցանկալի հետևանքների», - նշում է Ավետիք Չալաբյանը։

Նա համաձայն է այն գնահատականների հետ, որ օրենքի նախագծի տեքստը սին, անբովանդակ հայտարարություն է, որը, ըստ Չալաբյանի, որևէ իրավական հետևանք չունի ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ «Վերոնշյալը հիմք է տալիս պնդելու, որ օրենսդրական այս նախաձեռնությամբ գործող վարչախումբը ստեղծում է եվրաինտեգրման կեղծ պատրանք՝ առաջիկա ընտրություններին իրենից հիասթափված քաղաքացիների ձայները գողանալու համար»,-ասում է մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=308834&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ