Սպասենք մրցաշրջանի ավարտին և տեսնենք՝ կմնա՞մ, թե՞ կգնամ «Ինտերից». Մխիթարյան
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը Sky Sport-ի հետ զրույցում խոսել է իր ապագայի մասին․
«Իմ ցանկությունն է ավարտել կարիերաս բարձր մակարդակով, այնպիսի ակումբում՝ ինչպիսին «Ինտերն» է: Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել ընթացս այստեղ, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Եկեք սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը և հետո տեսնենք՝ կմնա՞մ, թե՞ կգնամ:
Հնարավո՞ր է պայմանագրի երկարաձգում մինչև 2027 թվականը: Ինչո՞ւ ոչ, բայց կախված է նրանից, թե ինչ մարզավիճակում կլինեմ և ինչ կարող եմ տալ թիմին»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
https://iravunk.com/sim/?p=308828&l=am/