Ռուս-ամերիկյան շփումներն անցնում են «խիստ գաղտնի» ռեժիմի

Վերլուծություն

Այն, որ Սի­րիա­յի մաս­նատ­ման գոր­ծըն­թա­ցը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է տե­սա­նե­լի դառ­նում, կար­ծես թե հաս­տատ է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=308815&l=am): Իսկ դա, ի­հար­կե, շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան կա­րող է դառ­նալ, ե­թե դրա շուրջ լի­նի ռուս-ա­մե­րիկ­յան կոն­սեն­սուս:

­Նա­խօ­րեին Սաուդ­յան Ա­րա­բիա­յում կա­յա­ցած ռուս-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը «մա­րա­թո­նա­յին» էին՝ ա­վե­լի քան 12 ժամ: Այն, ին­չի մա­սին, ըստ փոր­ձա­գետ­նե­րի եւ լրատ­վա­մի­ջոց­նե­րի գնա­հատ­ման, կա­րող էր խոս­վել այդ հան­դիպ­մա­նը, ռուս­նե­րից ու ա­մե­րի­կա­ցի­նե­րից կպա­հան­ջեր 1-2 ժամ: Ու այս­տեղ հարց է ծա­գում՝ բա, պատ­կե­րա­վոր ա­սած, մնա­ցած 10 ժամն ին­չո՞վ էին զբաղ­ված: Թեեւ ե­ղավ տե­ղե­կատ­վութ­յուն, որ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն կլի­նի, սա­կայն եր­կար ձգձգում­նե­րից հե­տո ռու­սա­կան կող­մը՝ ի դեմս նա­խա­գա­հի մա­մու­լի խոս­նա­կի, հայտ­նեց. «Ռիա­դում ԱՄՆ-­Ռու­սաս­տան բա­նակ­ցութ­յուն­նե­րի բո­վան­դա­կութ­յու­նը չի հրա­պա­րակ­վի, քա­նի որ դրանք տեխ­նի­կա­կան խորհր­դակ­ցութ­յուն­ներ են»: 12 ժա­մա­նոց տեխ­նի­կա­կան խորհր­դակ­ցութ­յո՞ւն... Չնայած որոշ բաներ, այնուամենայնիվ, ներկայացվեց. նավարկության թեման, էներգետիկ զինադադարի: Չէ, 12 ժամի այդ ամենի համար, որոնց մասին մինչ հանդիպումն էլ էր խոսվում եւ գգործնականում պայմանավորվել էին, հաստատ չէնին հատկացնի:

Թե ի­րա­կա­նում ինչ են խո­սել, ին­չի մա­սին են կա­րո­ղա­ցել պայ­մա­նա­վոր­վել եւ ին­չի մա­սին՝ չեն պայ­մա­նա­վոր­վել, մնում է գաղտ­նագր­ված: Սա­կայն ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցութ­յուն­ներ կան: Նախ, 12 ժամն ան­գամ ուկ­րաի­նա­կան թե­ման քննար­կե­լու հա­մար էր չա­փա­զանց շատ: Ա­ռա­վել եւս, որ մինչ այդ, ա­մե­րի­կա­ցի­նե­րը նաեւ ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յան հետ էին մոտ 1-1.5 ժա­մա­նոց հան­դի­պում ու­նե­ցել, այ­սինքն, ողջ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կան ե­րե­ւի ռուս­նե­րի հետ քննար­կեին, ա­սենք, մի 3-4 ժա­մում: Իսկ երբ դրա­նից 3-4 ան­գամ ա­վել են քննար­կում, ա­պա դա հու­շում է, որ հան­դիպ­ման թե­մա­տի­կան շատ ու շատ ա­վե­լի ընդգր­կուն էր, քան ներ­կա­յաց­վում է: Այ­սինքն, սկսած երկ­կողմ թե­մա­նե­րից, վեր­ջաց­րած տար­բեր այլ ուղ­ղութ­յուն­նե­րից, այդ թվում` ա­ռաջ­նա­յին կար­գով Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հետ կապ­ված հար­ցե­րով:

­Նաեւ նկա­տենք, որ ինչ­պես երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, այ­նպես էլ՝ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յի հետ կապ­ված հատ­կա­պես ամե­րիկ­յան կող­մը սի­րում է շատ խո­սել: Իսկ ա­հա ներ­կա լռութ­յու­նը ա­ռաջ է բե­րում տպա­վո­րութ­յուն, որ հիմ­նա­կան խնդի­րը ե­ղել եւ մնում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի թե­ման: Հաշ­վի առ­նե­լով, որ այս­տեղ ա­մե­րի­կա­ցի­նե­րը գործ­նա­կա­նում ար­դեն ներ­քաշ­վել են ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մեջ, ին­չը նկա­տե­լիո­րեն ա­վե­լի է բար­դաց­նում պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հար­ցը:

Ա­վե­լին. օ­րերս Ս­պի­տակ տնից Թ­րամ­փի հա­տուկ բա­նագ­նաց Ո­ւիտ­կո­ֆին վե­րագր­վող տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոսք ե­ղավ, որ ԱՄՆ-ը շու­տով ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն կսկսի Ե­մե­նում՝ հու­սի­թ­նե­րի դեմ: Ե­թե այս պատ­մութ­յան սկան­դա­լա­յին դրվագ­նե­րը մի կողմ թող­նենք՝ են­թադր­ե­լով, որ դա կա­րող է հա­մա­պա­տաս­խա­նել ի­րա­կա­նութ­յա­նը, այ­սինքն, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րոք ծրագ­րում են հու­սիթ­նե­րի դեմ ռազ­մա­կան օ­պե­րա­ցիա անց­կաց­նե­լով, ի­րա­կա­նում Ի­րա­նի դիր­քե­րի խարխլ­ման հաս­նել, ա­պա դեռ փաստ չէ, որ դրա­նով տա­րա­ծաշր­ջա­նը չի գնա շատ ա­վե­լի մեծ ան­կա­յու­նութ­յան: Այն ի­մաս­տով, որ այս­տեղ եր­կու մեծ հար­ցա­կան կա. ԱՄՆ-ն­ ի վի­ճա­կի՞ է լուրջ հար­ված­ներ հասց­նել հու­սի­թ­նե­րին, ո­րոնք բա­վա­կա­նին լուրջ ու­ժեր, պատ­րաստ­վա­ծութ­յուն եւ զին­վա­ծութ­յուն ու­նե­ն: Երկ­րոր­դը, նման բախ­ման դեպ­քում Թեհ­րա­նի ար­ձա­գան­քը ռիս­կա­յին գո­տում է։ Ի­րա­նը եր­կար ժա­մա­նակ օգ­տա­գոր­ծել է հու­սի­թ­նե­րին որ­պես ազ­դե­ցութ­յան ցանց, եւ ԱՄՆ-ի ներ­խու­ժու­մը կստի­պի նրան ու­ժե­ղաց­նել իր ա­ջակ­ցութ­յու­նը Ի­րա­քում, Լի­բա­նա­նում եւ Սի­րիա­յում շիա խմբա­վո­րում­նե­րին: Սա կստեղ­ծի առ­ճա­կատ­ման բարդ դի­նա­միկ հա­մա­կարգ։

Հ­նա­րա­վոր էս­կա­լա­ցիա­յի սցե­նար­ներ են դառ­նում.
1. Ի­րա­նը կա­վե­լաց­նի հու­սի­թ­նե­րին զեն­քի մա­տա­կա­րա­րում­նե­րը, ին­չը կեր­կա­րաձ­գի ԱՄՆ-ի եւ Սաուդ­յան Ա­րա­բիա­յի ռազ­մա­կան ար­շա­վը։
2. Հու­սի­թ­նե­րը կընդ­լայ­նեն ի­րենց հար­ձա­կում­նե­րը նավ­թա­յին ու­ղի­նե­րի վրա՝ ա­ռա­ջաց­նե­լով տնտե­սա­կան խառ­նաշ­փոթ։
3. Ի­րա­նի պրոք­սի ու­ժե­րը հար­ված­ներ կհասց­նեն Ի­րա­քում եւ Սի­րիա­յում ԱՄՆ-ի բա­զա­նե­րին՝ ԱՄՆ-ին ներ­քա­շե­լով եւս մեկ եր­կա­րատեւ հա­կա­մար­տութ­յան մեջ:

Թ­րամ­փին նման հե­ռան­կար պե՞տք է. քիչ հա­վա­նա­կան է: Այս պայ­ման­նե­րում Վա­շինգ­տո­նի եւ Թեհ­րա­նի միջեւ Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լութ­յան ար­դիա­կա­նութ­յու­նը կտրուկ մե­ծա­նում է ՝ լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան հա­կա­մար­տութ­յու­նը եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ան­կա­յու­նութ­յան հե­տա­գա ա­ճը կան­խե­լու հա­մար: Մեկ «հա­ճե­լի բո­նու­սով» հան­դերձ. Լա­թա­քիան կա­րող է «պա­տա­հա­բար», ե­թե Սի­րիան մաս­նատ­վում է, ցան­կա­նալ հան­րաք­վե անց­կաց­նել` Ռու­սաս­տա­նին միա­նա­լու հար­ցով: Ֆան­տաս­տիկ է հնչում, բայց այն, որ ռուս­նե­րը սկսել են ակ­տի­վա­նալ Լա­թա­քիա­յում, հենց նման ազ­դակ է: Մ­նա­ցա­ծը` քրդեր, դրուզ­ներ կամ նման այլ բա­ներ Մոսկ­վա­յին շատ հե­տաքր­քիր չէ, ե­թե ան­գամ նրան­ցով Իս­րա­յե­լը զբաղ­վի, ո­րին այդ­քան շատ է սի­րում Թ­րամ­փը: Իսկ Ի­րա­նին նման ի­րա­վի­ճա­կում կա­րող է շատ հե­տաքրք­րել Ի­րա­քի շիա մահ­մե­դա­կա­նութ­յու­նը վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հե­լը, ե­թե կա­ռա­ջա­նան ի­րաք­յան Քուր­դիս­տա­նը սի­րիա­կա­նին միաց­նե­լու ծրագ­րեր:

­Սա սխե­մա­նե­րից մեկն է, հնա­րա­վոր է նման տար­բեր մե­խա­նիզմ­նե­րից խո­սել: Բուն ի­մաս­տը դա չէ, այլ որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի թե­մա­տի­կա­յով ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­նե­րը, կար­ծես թե ակն­հայտ է, որ աշ­խա­տում են եւ շատ լուրջ. ե­րե­ւի 12 ժա­մից 6-ը սրան նվի­րած լի­նեն: Ու ինչ լու­ծում էլ որ լի­նի, մեկ բան է նշա­նա­կում՝ մեր հա­րե­ւան մեծ տա­րա­ծաշր­ջանն ար­մա­տա­կան փո­փո­խութ­յուն­նե­րի է են­թարկ­վում, եւ դա, ի­հար­կե, չի կա­րող իր էա­կան է­ֆեկ­տը չթող­նել նաեւ մեր երկ­րի վրա:

Այս ֆո­նին, ի­հար­կե, նաեւ դեռ հաս­կա­նալ է պետք, թե ո՞րն էր Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի հա­յաս­տան­յան այս այ­ցի բուն ի­մաս­տը…

https://iravunk.com/sim/?p=308816&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան