Եթե նախկինները անբարոյական են եղել, դա թույլ է տվել, որ դուք դառնաք բեսպրեդե՞լ.Փաստաբան

Իրավական

Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս հարցերին, ասաց, որ սրանք «Սերժի ժամանակները չեն, որ քաղբանտարկյալներ լինեն, ազատ մամուլ չլինի» և այլն, համակարծի՞ք եք Սիմոնյանի հետ, որ հիմա չկան քաղբանտարկյալներ, ազատ խոսքը չի խոչընդոտվում հարցին անդրադարձել է փաստաբան Նորայր Նորիկյանը.

– Հիմա էլ Նիկոլի ժամանակներն են՝ համընդհանուր անպատասխանատվության, անպատժելիության ու իսկական բարդակ իրավիճակ: Քաղաքական բանտարկյալի սահմանումը հստակ տրված է Եվրախորհրդի համապատասխան բանաձևերով, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է սահմանել քաղաքական բանտարկյալի նշաձողը: 

Ես չեմ ուզում հիմա խորանալ, բայց հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում այնպես չէ, որ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար տարբեր տեսակի բռնությունների չեն ենթարկվում, դրսևորման ձևերն են փոխվել, եթե նախկինների ժամանակներում մարդիկ տարիներով փտում էին բանտերում, հիմա ուղղակի ընտրվել է բռնության, հետապնդումների այլ ձևաչափ: Շեշտակի որևէ փոփոխություն չի եղել: 

Ի վերջո պետք է ընկալել, որ հիմա մեր ողբերգություններն ու տապալումներն այն աստիճանի այլ են բովանդակային առումով, որ համադրելի ու համեմատելի չեն նախորդ տասնամյակների ընթացքում Հայաստանում առկա խնդիրների հետ: Ենթադրենք՝ նրանց ժամանակ բռնաճնշումներ են եղել, քաղաքական սպանություններ են եղել, դա քեզ թույլ է տալիս այսօր ինչ ուզենաս անե՞ս, դա թույլ է տվել ողջ երկիրը հասցնել կործանման եզրի՞ն, կործանել Արցախի Հանրապետությո՞ւնը, ձախողել կոռուպցիայի դեմ պայքարն ու ինքներդ ընկղմվել կոռուպցիայի մե՞ջ: Այսինքն՝ եթե նախկինները անբարոյական են եղել, դա թույլ է տվել, որ դուք դառնաք բեսպրեդե՞լ, կամայակա՞ն, այս առումով ինչո՞վ եք տարբերվում նրանցից: 

Նախկինների արածների ֆոնին դուք չեք դառնում անմեղ հրեշտակներ, ընդհակառակը՝ դուք ավելի վատն եք, որովհետև իշխանության եկաք այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելու խոստումներով: Այդ մարդկանց, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, դուք եք դարձրել «հարգելի ընդդիմադիր գործընկերներ»: Երբ պետք է՝ ձեզ համար «հարգելի ընդդիմադիր գործընկերներ» են, երբ պետք է՝ «թալանչի՞»: Հերիք է լապշա կախեք այս մարդկանց ականջներին, խաբելով մոլորեցնեք, դուք մեկդ մյուսին արժանի եք: 

https://iravunk.com/sim/?p=308796&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը