Օսկանյանի կոմպլոմենտարիզմի ուրվականը «Հայաստան»-ում

Ներքաղաքական

Եվ այսպես, ՀՀ ԱԺ-ն, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Թե ինչ խաղ է Նիկոլը սրանով փորձում առաջ տանել, այլ հարց է, հաշվի առնելով, որ այդ օրինագիծն իրականում որեւէ նման գործընթաց չի կարող առաջ բերել, ինչը հասկանում են բոլորը:

Սակայն այս պահին նաեւ հասկանալ է պետք, թե ինչ դիրքորոշում ցուցաբերեց խորհրդարանական ըևնդդիմությունը:

«Պատիվ ունեմ»-ի պարագայում պատկերը պարզ է՝ այս խմբակցությունը դեմ է եւ «դեմ» քվեարկեց:

«Հայաստան» խմբակցության պարագայում վիճակը մնաց անորոշ. այն ընդամենը չմասնակցեց քվեարկությանը։ Իհարկե, որոշ ելույթներում փորձելով ցւյց տալ, թե «դեմ» են: Սակայն ընդհանրական իմաստն ինչպես կար, այնպես էլ մնում է հարցական՝ Քոչարյանի թիմն իրականում արեւմտյա՞ն ուղղությունն է ուզում առաջ տանել, թե՝ ռուսական: Կամ այսպես. պետք եղավ, կասեն «դեմ» էին, կամ հակառակը:

Եվ սա այն ֆոնին, երբ, օրինակ Գյումրիի ընտրությունենրում, փորձում են առաջ տանել թեզը, թե՝ «Ե­դի­նա­յա Ռո­սիա­յի» պատ­գա­մա­վո­ր Օ­լեգ Մատ­վեե­ւն աջակցություն է հայտնել քո­չար­յա­նա­կան ուժի համարում ունեցող «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քին եւ դրա քա­ղա­քա­պե­տացու Կա­րեն Սի­մոն­յա­նին, փորձելով «տակից» առաջ տանել այն միտքը, թե դա ոչ ավել, ոչ պակաս, ռուսական իշխանությունների դիրքորոշումն է, որով աջակցություն են ցուցաբերում Քոչարյանին: Այսինքն, այն մտքին են, որ եթե հասարակությունը Կարենին ընկալի, որպես ՌԴ-ի կողմից աջակցություն ունեցող, դա կարող է էապես մեծացնել նրա կշիռը: Ու մյուս կողմից, մեղմ ասած, նման հեղեղուկ վերաբերմունք են ի հայտ բերում, երբ խորհրդարանում է քննարկվում դեպի արեւմուտք կան Ռուսաստան թեմայով կոնկրետ օրենսդրական փաստաթուղթ:

Ավելի շատ սկսում է նմանվել սովորական ավանտյուրայի. կոնկրետ պահին համրար համարեցին, ռուսակենտ կխաղան, այլ պահի՝ արեւմտամետ: Կամ էլ, սա կարելի է համարել «երկու աթոռի վրա նստելու» նիկոլական պրակտիկայի պես մի բան: Չնայած, եթե մի փոքր հետ գնանք, կհիշենք, որ այդ պրակտիկան ժամանակին մեյդան բերեց Քոչարյանի երկարամյա, «ամերիգայեն ներմուծված» ԱԳ նախարար Օսկանյանը:

Իհարկե, ըստ մեր աղբյուրների, «Ե­դի­նա­յա Ռո­սիա»-ում Մոսկ­վա­յում հու­մո­րով են վե­րա­բեր­վում մտքին թե ի դեմս Օ­լեգ Մատ­վեե­ւի, ողջ Ռուսաստանն է աջակցում Քոչարյանի Կարենին: Բայց դա խնդրի մի կողմն է: Իսկ ամենառեալ պատկերն այն է, որ «Հայաստան» խմբակցությունն իրեն դրսեւորում է, որպես օսկանյանական գաղափարների իրական ժառանգորդ՝ «կոմպլոմենտար», բայց դե լավ կլինի, որ տանեցիներին ԱՄՆ քաղաքացի սարքեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում