«Հրապարակ». Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին. Կադրային ջարդը շարունակվում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։

Մեր տեղեկություններով՝ նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլեւ վերեւից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել: Փորձեցինք պարզել, թե քանի պաշտոնյա է հեռացել ԱՆ-ից: Ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարեն նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։

Ազատվել է Քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը,  նշանակվել է Կլարա Գասպարյանը, Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ է նշանակվել Ռուբինա Մխիթարյանը, որը նախարարությունում բաժնի պետ է եղել։ Առհասարակ, Գալյանը կանանց հանդեպ թուլություն ունի եւ անգամ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեց կնոջ` Ծովինար Թադեւոսյանին, որին համակարգը չի ընդունում:
Մեզ ասացին, որ կադրային ջարդը շարունակվելու է։ Նախարարությունից մեկնաբանություն խնդրեցինք կադրային ջարդի վերաբերյալ, պատախանեցին․ «Բոլոր կառույցներին բնորոշ, ԱՆ-ում նույնպես կադրային փոխատեղումներ եւ շարժեր են լինում: Փոփոխությունների, նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունն օպերատիվ կերպով թարմացվում է նախարարության կայքում: Այդ գործընթացները բնավ նույնական չեն «կադրային ջարդ» ձեւակերպմանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=308724&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ