«Ժողովուրդ». «Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. ևս մեկ վարույթ
Մամուլի տեսություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի «ֆեյքերի ֆաբրիկայի» գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա, ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։
«Հրապարակման հիման վրա Հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում որոշվել է վարքագծի կանոնի խախտման առկայությունը կամ բացակայությունը գնահատելու նպատակով Տարոն Չախոյանի նկատմամբ հարուցել համապատասխան վարույթ՝ վարքագծի կանոնի առերևույթ խախտման հիմքով: Սակայն մինչև վարույթի հարուցումը, Հանձնաժողովի կողմից իրականացվող մեդիամոնիթորինգի շրջանակներում վերհանվել են Տարոն Չախոյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտումների վերաբերյալ այլ հրապարակումներ ևս, ինչով պայմանավորված՝ իրականացվում է հավելյալ ուսումնասիրություն՝ հարուցվող վարույթի շրջանակներում դրանց ևս անդրադառնալու նպատակով»:
Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացվի:
«Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի այս գործին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=308722&l=am/