Վարդան Ղուկասյանի ձերբակալության ծրագիրը դեռեւս պլանավորված է եղել 2023 թվականից. Անույշ Խուդավերդյան

Ներքաղաքական

Երեւանում՝ Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց, տեղի ունեցավ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի նկատմամբ արդար դատաքննության պահանջով ցույց: Ցույցին մասնակցում էին ինչպես Երեւանից, այնպես էլ տարբեր մարզերից եւ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած համախոհներ, որոնք պահանջում էին արդար դատաքննություն եւ ազատում Վարդան Ղուկասյանին:

ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ լրագրողներին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի ձերբակալության ծրագիրը դեռեւս պլանավորված է եղել 2023 թվականից:

«Ներկայիս իշխանությունը միտումնավոր ձերբակալեց Վարդան Ղուկսյանին, որպեսզի իրագործի իր սեւ գործը՝ այն է խաղաղության պայմանագրի տակ հանձնել Հայաստանի սահմանները: Իսկ ո՞ւր են մնացած ընդդիմադիր ուժերը, ինչո՞ւ չեն պայքարում այդ հայտարարության դեմ: Բոլորի համար էլ պարզ է, որ եթե Վարդան Ղուկասյանը լիներ ազատության մեջ, ապա ներկայիս իշխանությունը չէր կարող նման հայտարարությու անել, ապա քայլեր ձեռնարկեր: Նա անմիջապես իր կոչով բազմահազարանոց քաղաքացիներին փողոց կհաներ եւ կկանխեր այդ ղազագրի իրականացումը: Պարզ երեւում է, որ սա միանշանակ քաղաքական հետապնդում է եւ, բնականաբար, կեղծ ցուցմունքներ ներկայացնելով, փորձում են որքան հնրարավոր է երկար պահել Վարդան Ղուկասյանին անազատության մեջ»,- ասաց Խուդավերդյանը:

Համախոհներն ու կուսակիցնները ցույցը սկսեցին ավտոերթով, ապա շարունակեցին ԱՄՆ դեսպանատան առջեւ: Իրենց կոչերով դիմում էին ԱՄՆ դեսպանությանը՝ խնդրանքով անցկացնել օբյեկտիվ, արդար դատաքննություն եւ րոպե առաջ ազատ արձակել Վարդան Ղուկասյանին:

Ցույցին մասնակցում էին նաեւ տարբեր կուսակցություններից անձինք, որոնց պահանջը նույնն էր, իսկ «Հայոց Հարենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆՆ իր հետ բերել էր նամակ, որում ներկայացված էր պահանջ՝ ոչ մի պարագայում չարտահանձնել Վարդան Ղուկասյանին:

«Այսօր ես իմ պարտքն եմ համարում արդարադատություն պահանջել Ամերիկայի Միացիալ Նահանգների իշխանությունից եւ դատական համակարգից: Այս պահին նամակներ ենք ներկայացնում ԱՄՆ դեսպանատուն: Նամակում հորդորում ենք ԱՄՆ-ի իշխանությանը ոչ մի դեպքում չարտահանձնել Վարդան Ղուկասյանին եւ դադարեցնել արտահանձման գործընթացը: Հուսանք՝ արդարադատությունը ճիշտ որոշում եւ վճիռ կկայացնի»,- ասաց Անահիտ Եղոյանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում