Քաղաքացուն տուգանելու համար պատրաստ են ամեն ինչի. Վահե Գրիգորյան

Ներքաղաքական

Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին` 15.000 դրամի չափով: Այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Արդյո՞ք տուգանքի չափը չպետք է սահմանվեր մեկ ուղեվարձի գումարի նվազագույն չափով՝ 150 դրամ:

Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումը սահմանում է, որ առանց ուղետոմս երթեւեկելն առաջացնում է տուգանք` տոմսի արժեքի կրկնապատիկի չափով, որը պիտի կազմեր 300 դրամ: Քանի որ տարբեր տոմսային արժեքներ կան` տուգանքի հաշվարկման մեխանիզմ պիտի դիտարկվեր նվազագույն արժեքը՝ 150-ը, մինչդեռ, փաստորեն, փորձ է արվում օրենսդրական փոփոխություններով անտոմս երթեւեկելու համար տուգանքը ավելացել 50 անգամ` 300 դրամի փոխարեն սահմանելով 15 հազար դրամ:

Ըստ Ձեզ` այս նախագծերի փաթեթն, այդուհանդերձ, հավանության կարժանանա՞, եւ նման տուգանքի մեխանիզմը կգործի՞:

Այո՛, կընդունվի, քանի որ, ցավոք սրտի, նախագիծ մշակողն իրենց նույն քաղաքական ուժն է:

Իսկ անչափասասների դեպքում ինչպե՞ս են տուգանելու:

Մինչեւ 14 տարեկան անձանց օրենքով արգելված է տուգանել. իրավունք չունեն նման բան անել. առոչինչ կլինեն նման տուգանքները:

Առհասարակ ինչպե՞ս եք պատկերացնում այդ տուգանելու գործընթացը: Քաղաքացուն ոստիկանության բաժանմունք են տեղափոխելո՞ւ, թե՞ անձը հաստատող փաստաթուղթ են պահանջելու:

Բացառված չէ, որ տուգանքը կկիրառեն թե՛ ոստիկանների, թե՛ հսկիչ տեսուչների միջոցով: Դեռ օրենքի վերջնական նախագիծը չկա, եկեք հիշենք, որ դեռ Քովիդի ժամանակ էր ակնհայտ՝ քաղաքացուն տուգանելու համար պատրաստ են ամեն ինչի: Պետք է ասեմ, որ ամենահակաիրավական որոշված տուգանքի չափն է 15 հազար դրամը: Հարկ եմ համարում վկայակոչել, որ պատժի կամ պատասխանատվության չափը որոշվում է արարքի հանրային վտանգավորությամբ, այսինքն, ըստ իշխանության, առանց տոմսի երթեւեկելն ավելի վտանգավոր է, քան առանց ամրագոտի երթեւեկելը կամ ղեկին հեռախոսակապից օգտվելը: Հիշեցնեմ, որ, ըստ օրենքի, առանց ամրագոտու երթեւեկելու տուգանքը կազմում է 10 հազար դրամ: Սա թերեւս լավագույն ապացույցն է այն հակաիրավական մտածելակերպի եւ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու անիրավ վարքի, որն ունի այս իշխանությունը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում