«Ժողովուրդ». ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. հայկական ֆուտբոլը ապագա չունի. փաստեր

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել եւ արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին: Առաջիկայում հիմնական խաղացողները պետք է լինեն հետհեղափոխական մարզումներ անցած եւ արդեն տապալում արձանագրած ֆուտբոլիստները: Ինչո՞ւ. խոսե՛նք փաստերով:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց աղյուսակները եւ պարզեց, որ Հայաստանի 17, 19 եւ 21 տարեկանների հավաքականների խաղերից Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր երեք տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները, երեքը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ-ոքի եւ 0 հաղթանակ: (Տե՛ս սանդղակի լուսանկարը): Սա նշանակում է, որ մեր ֆուտբոլի ապագան համարվող հավաքականները միայն այս մրցելույթներում բաց են թողել 42 գնդակ, խփել՝ միայն 4-ը: Սա այն սերունդն է, որի ուղղակի պատասխանատուն ֆուտբոլային հենց այս իշխանություններն են՝ հետհեղափոխական Հայաստանում պատրաստված ֆուտբոլիստները:
Այսինքն՝ առաջիկա տարիներին նրանցից պետք է համալրվի հայկական հավաքականը: Թե ինչ են արել ՀՖՖ-ում, որ երեխաները ֆուտբոլում հաջողելու փոխարեն արդյունք չունեն, թերեւս զբաղվեն իրավապահները, հարցեր տան վերջապես, թե ուր են ԲԿՄԱ-ում հայտնված «տաղանդավոր ֆուտբոլիստները», կամ գոնե՝ ինչպես են նրանք հայտնվել բանակային ֆուտբոլի թիմում ու, ըստ էության, ազատվել բանակից:

Տարիներ շարունակ ականջալուր չեղան մեր հրապարակումներին(Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում),(Հայկական ֆուտբոլն անդունդ գլորող Արմեն Մելիքբեկյանն իշխանությունից թույլտվություն է ստացել), (Մելիքբեկյանի շուրջ օղակը սեղմվում է), ու արդյունքը համազգային սպորտային նվաստացումն էր Երեւանում եւ Թբիլիսիում: Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ խայտառակությանը հետեւում էր անձամբ երկրի ղեկավարը իր նախարարներով ու մերձավորներով:

2050 թ.-ին աշխարհի ու Եվրոպայի առաջնության մրցանակային տեղ խոստացած Նիկոլ Փաշինյանը միայն հիմա իր աչքերով տեսավ, որ իր թերթի սպորտային լրագրող Արմեն Նիկողոսյանն ու ՀՖՖ նախագահ «ընտրված» Արմեն Մելիքբեկյանն այս տարիների ընթացքում, մեղմ ասած, խաբել ու զբաղվել են ամեն ինչով՝ բացի ֆուտբոլը զարգացնելուց:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հայկական ֆուտբոլում բարոյահոգեբանական վիճակը խայտառակ ծանր է, իրար հետեւից հեռացող խոշոր ներդրողներին ամենայն հավանականությամբ կհետեւեն նորերը, եւ նորմալ չէ, երբ իշխանությունները չեն արձագանքում երկրի չեմպիոն «Փյունիկ»-ի արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուն, չեն արձագանքում Գյումրու «Շիրակի»-ի սուր հայտարարություններին, «Սեւան», «Լոռի» եւ այլ ակումբների սեփականատերերի անցյալի տագնապալի ազդակներին, չեն արձագանքում, որ աշխարհի ամենահայտնի հայը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անգամ լքեց մեր հավաքականը:

Արդյունքը սա է ու հայկական ֆուտբոլի դժոխային վիճակը, որից դուրս գալու ելքերն այլեւս տեսանելի չեն: ՀՖՖ-ն այս տարիների ընթացքում ֆուտբոլի մակարդակը իջեցրեց ջիբրալթարների, սանմարինոների ու Ֆարերյան կղզիների մակարդակին:

Հ.Գ մեզ փոխանցում են, որ եթե շարունակեն ֆեդերացիայի ղեկին մնալ Արմենները, ապա հաջորդ փուլով հավաքականը կլքեն նաեւ մնացած ֆուտբոլիստների մի մասը: Ու այս ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պահել իրենց հովանավորլայներին՝ թքած ունենալով մի ամբողջ սերնդի երազանքի ու ֆուտբոլային ապագայի վրա: Գլխավորը՝ Արմեն Մելիքբեկյանը Նիկոլ Փաշինյանի հոր անվան մրցաշար է կազմակերպում, փաստացի քծնում վարչապետին, որ պահպանի ՀՖՖ պաշտոնն ու շարունակի ապականել դաշտը:

«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, գործուն ջանքեր գործադրեց՝ ՀՖՖ-ից ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու, բայց, ինչպես միշտ, չստացվեց:

Մեզ մնում է հիշեցնել, որ Արմեն Մելիքբեկյանը խոստացել է ավելի լավ ֆուտբոլ ունենալ եւ առաջ գնալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում