«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «Գոյ» թատրոնին. Սարգիս Արզումանյան

Մշակութային
«Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ գրում է.
 
«Ապօրինություն։ Վերջնական ոչնչացում։ Մշակույթի նկատմամբ ցուցաբերած անհանդուրժողականության գագաթնակետ։
 
Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել «ԳՈՅ» ԹԱՏՐՈՆԻՆ՝ այս անգամ ոչ միայն ֆիզիկապես ջնջելով այն, այլև բառացիորեն հողին հավասարեցնելով հանդիսատեսի տեղերը։
 
Սկզբում փակեց թատրոնը, հետո ջնջեց անունը, հետո պոկեց պատերից պատմությունը, իսկ հիմա անցել է վերջին քայլին՝ հեռացրել է դահլիճի նստատեղերը, որպեսզի ոչ ոք չվերադառնա, ոչ ոք չնստի, ոչ ոք չխոսի, ոչ ոք չպահանջի։
 
Սա ոչ թե վերանորոգում է, այլ մշակութային վանդալիզմ: Ամեն պատրվակ, որ կհնչի, սուտ է։ Ոչ ոք չի վերանորոգում թատրոն՝ նրա պատմությունը պոկելով պատերից, դռները փոխելով ու նստատեղերը վերացնելով։ Սա նպատակային ոչնչացում է։ Սա վրեժխնդրություն է։
 
Սա խորը ատելություն է ««Գոյ» թատրոնի, նրա արվեստի, նրա անցյալի, նրա գաղափարախոսության նկատմամբ։ Վարդան Մկրտչյանի ԲԱՐՈՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ ԿՈՐԾԱՆԻՉ, ԱՆԱՐՎԵՍՏ ԵՎ ԹՈՒՅԼ ՄԱՐԴ:
 
Նա մնալու է ոչ թե որպես արվեստի գործիչ, այլ որպես մշակութային ավերիչ։
Մարդ, ով չունի ոչ արվեստի հանդեպ սեր, ոչ պատմության նկատմամբ հարգանք, ոչ էլ ղեկավար լինելու էթիկա։
 
Մարդ, ով ոչնչացնում է ոչ թե պարզապես նստատեղերը, այլ հանդիսատեսի և թատրոնի կապը։
 
Մարդ, ով ավելի շատ վախենում է դատարկ նստարաններից, քան լի դահլիճից։
 
Մարդ, ով վերջում մնալու է դատարկ թատրոնում, միայնակ իր ստորությունների հետ։
 
Նրա բոլոր գործողությունները, թշնամանքը, անպատասխանատու վարքագիծը չեն կարող մնալ առանց հետևանքների։ «Գոյ» թատրոնը միայն պատեր ու բեմ չէ։
 
«Գոյ» թատրոնը մարդիկ են, ովքեր պայքարելու են մինչև վերջ։
Եվ եթե նա կարծում է, որ նստատեղերը հանելով ավարտել է «Գոյ» թատրոնի պատմությունը, ուրեմն նա ավելի թույլ ու անհեռատես է, քան կարելի էր պատկերացնել։ «Գոյ» թատրոնը վերադառնալու է։ Բայց Վարդան Մկրտչյանը չի լինելու այդ պատմության մեջ»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան