Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը

Թեմա

Hetq.am-ը գրում է

Երևանում և մարզերում գործող «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նոր սեփականատեր ունի։ «Հետք»-ը պարզել է, որ սուպերմարկետները ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը, որին պատկանում է նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Միայն «Ծիրան» ապրանքանիշի ներքո գործում է ընդհանուր 22 սուպերմարկետ: Գործարքը տեղի է ունեցել 2025 թ.-ի փետրվարին։ 

 

Սուպերմարկետները շահագործում է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնեմասը, մինչև գործարքը, պատկանել է ցանցի հիմնադրին՝ Արամ Հարությունյանին, իսկ փետրվարի 24-ից բաժնետոմսերը պատկանում են Կոտայքի մարզի Արգել գյուղում հաշվառված Արմեն Մարգարյանին։ Իրավաբանական անձանց ռեգիստրում ՍՊԸ-ի տվյալներում թեև նշված չէ Նարեկ Նալբանդյանի անունը, սակայն «Հետք»-ը տեղեկացավ, որ ընկերության իրական սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է։ Գործարքի վերաբերյալ այլ տեղեկություններ փորձեցինք ճշտել Նարեկ Նալբանդյանից։

 

-Պարոն Նալբանդյան, մենք տեղեկացել են, որ Դուք ձեռք եք բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը։ Բայց իրավաբանական անձանց ռեգիստրում այս ընկերության բաժնետերը դուք չեք անձամբ, Արմեն Մարգարյանն է։

 

–էլի մենք ենք, տարբերություն չկա, մեր գրուպի հիմնադիրներից է, իմ քրոջ որդին է։

 

Թաքցնելու խնդիր չկա։ Հիմա գործարքի էությունն ասեմ, որ ձեր մոտ ճիշտ կարծիք կազմվի։ «Ծիրան» սուպերմարկետների ցանցը նախ արդեն սնանկացած հիմնարկ էր, արդեն սնանկության էր գնում, որովհետեւ լիքը կազմակերպություններ դիմում էին արդեն իրանց պրոբլեմատիկ պարտքերի հետ կապված։ Գրեթե հիսուն տոկոսով էդ պարտավորություններն արդեն մարել ենք ու առողջացնում ենք։ Յոթ հարյուր հիսուն աշխատող պետք է ազատվեր աշխատանքից, անգործ մնար ու սնանկանար։ Համ պետությունն էր տուժելու, համ՝ մարդիկ, իրավաբանական այլ կազմակերպություններ էին իրանց գումարները կորցնելու սնանկացման հետևանքով։ էդ ամեն ինչը առողջացվում է էս պահին արդեն ամբողջությամբ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նյութի աղբյուր՝ https://hetq.am/hy/article/173336

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում