Թրամփի բանագնացի հայտարարությունն ավելի շուտ այն բանի մասին է, որ Վաշինգտոնը մեծ ներգրավվածությունն չի ունենալու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում․ Սուրենյանց

Հասարակություն

Թրամփի բանագնացի հայտարարությունն ավելի շուտ այն բանի մասին է, որ Վաշինգտոնը մեծ ներգրավվածությունն չի ունենալու հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը շատ հպանցիկ անդրադարձել է նաև հայ - ադրբեջանական հակամարտությանը: 

Ամերիկայի նախագահի բանագնացի առաքելության մասին խոսելիս՝ Ուիթքոֆը նշել է, որ տարբեր հակամարտություններում որպես միջնորդ հանդես գալու ժամանակ ԱՄՆ-ը այդ միջնորդությունը տեղին կհամարի միայն այն դեպքերում, եթե ազդեցություն ունի ու հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում:

«Եթե ես չեմ զգում, որ հաջողության եմ հասնելու, ինչո՞ւ պիտի իմ ժամանակը ծախսեմ, կամ որ ավելի վատ է՝ Միացյալ Նահանգների ժամանակը ծախսեմ: Ինչո՞ւ պիտի գնամ ու նախագահին ասեմ, որ կարող ենք ինչ-որ մի հակամարտություն ավարտել երկխոսությամբ, բայց արդյունքում չկարողանանք անել դա: Դա վատ քաղաքական ստրատեգիա կլինի, եթե ես անձամբ չեմ ներգրավվում, եզրակացություններ չեմ անում ու գալիս նախագահին ասում՝ մենք սա կարող ենք ավարտել երկխոսությամբ կամ չենք կարող: Ընդ որում՝ այս հաշվարկները վերաբերում են իրանցիներին, ռուսներին ու ուկրաինացիներին, նույնը վերաբերում է Ադրբեջանին ու Հայաստանին», - ասել է Ուիթքոֆը:

Թրամփի բանագնացի այս հայտարարությունն ավելի շուտ այն բանի մասին է, որ Վաշինգտոնը մեծ ներգրավվածությունն չի ունենալու հայ- ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում. ԱՄՆ-ը պարզապես նման շահեր չունի:

Հատկապես Թրամփի հաղթանակից հետո սա ակնհայտ փաստ էր, եթե նույնիսկ չլիներ Ուիթքոֆի այս հայտարարությունը:

Իհարկե, այս ակնհայտ փաստն անտեսվելու է մեր պսևդոարևմտամետների կողմից, ովքեր շարունակելու են պնդել, թե ԱՄՆ-ը մեզ փրկելու է Ադրբեջանից՝ հույսեր «վաճառելով» մեր հասարակությանը:

Այս մարդկանց հետ չի պահելու անգամ այն փաստը, որ առնվազն 2023-ի դեկտեմբերից Փաշինյանն ինքն է փակել դռները բոլոր միջնորդների առաջ՝ Ալիևի պահանջով նախապատվությունը տալով հայ-ադրբեջանական ուղղակի բանակցություններին»,-գրել  է նա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում