«ՀԱՂԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ՆԿԱՏԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՐՈՇԸ, ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՆԱ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել մարտական սամբոյի Եվրոպայի ու Աշխարհի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի գավաթի փոխչեմպիոն, Ձեռնամարտի Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, ծնունդով Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Վազգեն ։Անցած տարին ինչպիսին էր սաներիդ և քեզ համար։

- Անցած տարին շատ նշանակալից տարի էր մեզ համար։ Ես Լիտվայում մասնակցեցի Աշխարհի գավաթի խաղարկությանը ։ Եզրափակչում հաղթելով լիտվացի մրցակցիս դարձա Աշխարհի գավաթակիր։ Մեր «Մարգարյան մարզական ակումբի» սաները, բոլոր մրցաշարերը միասին, նվաճել են 382 մեդալ, որից 154 ոսկե, 89 արծաթե ու 139 բրոնզե։ Ունեցել ենք Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մասնակիցներ, ովքեր բարձր արդյունքներ են գրանցել։ Աղջիկներից Աննա Այվազյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց, Անի Մարտիրոսյանը բրոնզե մեդալ, տղաներից Լեոնիդ Մելիքյանը արծաթե մեդալ նվաճեց Ձեռնամարտի Եվրոպայի առաջնությանը, Աշխարհի առաջնությանն էլ բրոնզե։ Նշեմ, որ այժմ սամբոն մտել է Օլիմպիական ընտանիքի մեջ, հուսով եմ, որ շատ մոտ ապագայում, արդեն 2028 թվականին, օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ժամանակ այն կլինի արդեն մշտական մարզաձև։

- Վազգեն, բավականին հարուստ մարզական ուղի ես անցել։ Կարող ես պատմել որևէ հիշարժան հաղթանակի մասին։

- Իհարկե, Ձեռնամարտի Աշխարհի առաջնության ժամանակ հաղթանակ եմ տոնել ինձանից 2 տարի մեծ ադրբեջանցի մարզիկի հանդեպ, որը հանդես էր գալիս Հնդկաստանի դրոշի ներքո։ Բայց միայն իմ հաղթանակից հետո, նկատելով Ադրբեջանի դրոշը, հասկացա, որ նա ադրբեջանցի էր։

- Առաջիկա ծրագրերը որոնք են։

- Այս օրերին Երևանում ընթանում է սամբոյի Հայաստանի առաջնությունը։ Ես այստեղ հանդես եմ գալիս որպես միջազգային մրցավար։ Հաղթողները կմասնակցեն արդեն Եվրոպայի ու Աշխարհի գավաթի, Աշխարհի առաջնություններին։ Այս տարի Երևանում կկայանա նաև Աշխարհի գավաթի խաղարկությունը ապրիլին, բազմաթիվ երկրների ուժեղագույն մարզիկները կժամանեն մեր երկիր մասնակցելու, շատ թեժ պայքար է սպասվում բոլորիս։ Սամբոն ունի շատ մեծ գաղափարախոսություն, սամբոն ընտանիք է, ուժը միասնություն է դարձել, սա է միջազգային ֆեդերացիայի կարգախոսը։ Սամբոն ինքնապաշտպանություն է, սամբոյի նպատակն է ոչ միայն սպորտում լավ մարզիկ ձևավորելը, այլ նաև կյանքում լավ մարդ, անհատ ձևավորելը, շատ կարևոր է սա։

- Շնորհակալություն, Վազգեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում