Կոչ ենք անում հետեւել մեր օրինակին եւ «պերսոնա նոն գրատա» հռչակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
Ծովակալ Իսակովի արձանի մոտ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հարեւանությամբ, տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ մեկնարկում են ստորագրահավաք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու նպատակով, ինչպես նաեւ պահանջում են փակել Հայաստանում ԱՄՆ Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող բժշկական եւ կենսաբանական լաբորատորիաները։ 
 
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ անդրադառնալով վերոնշյալին՝ ընդգծեց, որ հենց երեկ՝ մարտի 21-ին, ԶԼՄ-ների շնորհիվ տեղեկացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով կարգադրում է կրթության դեպարտամենտի ղեկավարին սկսել իր ղեկավարած նախարարության լուծարումը։
 
«Հիշեցնեմ, որ մարտի 12-ին ԱՄՆ կրթության նախարարությունը հայտարարել էր հաստիքների գրեթե կեսով կրճատման մասին՝ նշելով, որ կրճատումներից հետո 4133 հոգուց կմնան 2183 հոգի։ Հուսով ենք, որ Թրամփի թիմը ուշադրություն կդարձնի նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան անհամաչափ փքված հաստիքներին՝ որոնք հավանաբար ստեղծվել են հակադարձ համեմատականի բանաձեւով. «Որքան փոքր է երկիրը, այնքան մեծ է դեսպանատունը»։ Պետք է ասել, որ մենք գոհունակությամբ ընդունեցինք Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների Նախագահ ընտրվելու լուրը։ Եռանդուն, անկոտրում, ուժեղ կամքի տեր առաջնորդ, ով նախագահական գրչի մեկ հարվածով վերջ դրեց USAID-ի գոյությանը, մի կազմակերպություն, որի շոշափուկները պարուրել էին գրեթե ողջ աշխարհը: Հիրավի, ծառը ճանաչվում է պտղով, իսկ մարդը՝ գործերով։

Թրամփի թիմում աշխատող միլիոնատերերն ու միլիարդատերերը, ովքեր իրենց կապիտալը ստեղծել են ոչ թե ինչ-որ մեկի շահերի լոբբինգով, այլ սեփական խելքով ու աշխատանքով, իրոք որ գիտեն ե՛ւ փողի գինը, ե՛ւ փող հաշվելը: Ամենակարճ ժամանակահատվածում նրանք հայտնաբերեցին եւ «ջրի երես» հանեցին հսկայական ֆինանսական հոսքեր, ազատելով դրանք տարբեր աթոռներին կպած «մակաբույծների» տնօրինությունից եւ կասկածելի «ծառայություններից»: Խոսքը գնում է հասարակության հաշվին ապրող, սակայն այդ նույն հասարակությանը ոչ մի օգուտ չբերող անձանց մասին։ Թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ օգուտ է բերել իր երկրին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Ո՛չ մի օգուտ, բացառությամբ այն հանգամանքի, որ Ամերիկայի դեմ լարեց նույնիսկ նրանց, ովքեր գրեթե պաշտում եւ աստվածացնում էին այդ երկիրը:

Այս կապակցությամբ կցանկանայի հիշել դեսպան Մորգենթաուին, ով աշխատել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ամենադաժան տարիներին։ Սրտացավ մարդկանց թվում, ովքեր թողել են ոչ միայն բարի անուն, այլեւ Հայոց ցեղասպանության իրական դեպքերի գրավոր վկայություններ, հիշատակվում է նաեւ դեսպան Հենրի Մորգենթաուի անունը։ Այսօր թուրքական յաթաղանից հրաշքով մազապուրծ եղած հայերի ժառանգները, ում հաջողվել է հասնել Ամերիկա, այն համարում են իրենց երկրորդ Հայրենիքը եւ չեն մոռանում, որ Ամերիկան ​​նրանց իր գիրկ ընդունեց, երբ նրանք որբ էին։

Օսմանյան կայսրությունում ենթարկվելով ցեղասպանության` թե՛ սուլթան Աբդուլ Համիդի, թե՛ երիտթուրքերի, թե՛ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի օրոք, սեփական Հայրենիքից բռնագաղթված եւ վտարանդված հայերը, հայտնվելով Ամերիկայում, ձեռք բերեցին ոչ միայն ֆիզիկական անվտանգություն, այլեւ Ամերիկայում գործող օրենքների շնորհիվ դարձան միլիոնատերեր։

Հենց նրանց՝ ամերիկաբնակ մեր հայրենակիցներին, այսօր կոչ ենք անում հետեւել մեր օրինակին եւ «պերսոնա նոն գրատա» հռչակել Ամերիկայում ՀՀ այժմյան դեսպան Լիլիթ Մակունցին:

Լինելով աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկում ՀՀ դեսպան՝ նա ո՛չ հարկադրաբար իրենց Հայրենիքը լքած արցախահայության ցավը կարողացավ հասցնել ամերիկյան կառավարությանը, ո՛չ էլ կարողացավ Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի վերադարձի հարցը դարձնել քննարկման առարկա։ Հավանաբար, նրա դերն այդ պաշտոնին սահմանափակվել է միայն մեկ բանով՝ աջակցել Ամերիկայի Դեմոկրատական ​​կուսակցությանը։ Ըստ օդում կախված լուրերի, նա գրեթե գիշերում էր այդ կուսակցության շտաբում...

Օգտվելով առիթից, մենք՝ այսօրվա հանրահավաքի մասնակիցներս, եւս մեկ անգամ շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին եւ նրա թիմին` նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ու մաղթում Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում։ Թրամփն ասել է. «Make America Great Again»: Եվ ամերիկացիները կանեն այդ, քանի որ Ամերիկան ​​դարձյալ վերադառնում է ընտանեկան արժեքներին, իսկ ընտանիքը ցանկացած պետության հենարանն է։ Ընտանեկան արժեքների շնորհիվ է, որ փոքրաթիվ հայ ժողովուրդը մինչ օրս պահպանում է իր ինքնությունը, անկախ այն բանից, թե աշխարհի որ երկրում է հայտնվել ցեղասպանությունից հետո։ Այս առումով ուզում եմ ընդգծել, որ «մեծ» տերությունների մեծությունը դրսեւորվում է փոքր ազգերի նկատմամբ ցուցաբերած հարգանքով: Եվ հենց այդ հարգանքն է դարեր շարունակ ակնկալել ու ակնկալում Հայաստանն ու նրա բազմաչարչար ժողովուրդը...», - շեշտեց Ալլա Հակոբյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում