ՈՒՐ Է ՀԱՐՎԱԾՈՒՄ ՔԵՆԵԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Վերլուծություն

Նման է, որ հենց ԱՄՆ-ն­ է սկսել փո­խել իր նա­խա­պատ­վութ­յուն­նե­րը, այդ թվում՝ ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=308362&l=am): Բայց որքանո՞վ է ռեալ Քուրդիստան ստեղծելը, երբ տարածաշրջանում կան այլ ուժեր եւս:

­Պու­տի­նի ու Թ­րամ­փի այդ­քան աղ­մուկ բարձ­րաց­րած հե­ռա­խո­սազ­րույ­ցի հետ կապ­ված մեկ բան հստակ չդար­ձավ: Այն է՝ ո՞րն էր դրա ա­մե­նաէա­կան արդ­յուն­քը: Ի­հար­կե, կա­րե­լի է մի շարք դրվագ­ներ ա­ռաջ­նա­յին հա­մա­րել: ­Շատ կա­րե­ւոր է բուն փաս­տը, որ եր­կու ա­ռաջ­նորդ­ներն ինչ-որ բա­ներ են պայ­մա­նա­վոր­վում, դա հա­մա­րում են դրա­կան եւ խոս­տա­նում են` շա­րու­նա­կել նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը: Պու­տինը կա­րո­ղա­ցել է զինադադարի մասին իր տե­սա­կե­տը դարձ­նել ա­ռաջ­նա­յին: ­Կա­րե­ւոր է նաեւ, որ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ հա­մա­տեղ ա­ռա­ջադ­րում են կոնկ­րետ ուղղ­վա­ծութ­յուն եւ հի­մա կզբաղ­վեն դրա­նով: Կա­րե­ւոր դե­տալ է, որ Եվ­րո­պան վերջ­նա­կա­նա­պես է դուրս մնում այս գոր­ծըն­թա­ցից` ստանձ­նե­լով ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին պա­սիվ հե­տե­ւո­ղի դեր: ­Կա­րե­ւոր է, որ երկ­կողմ խո­սում են տնտե­սա­կան խո­շոր նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րից եւ այդ­պես շա­րու­նակ:

­Սա­կայն մեկ­նա­բան­նե­րը հիմ­նա­կա­նում շրջան­ցում են մեկ «փոք­րիկ» դե­տալ, ո­րը հնչեց Ս­պի­տակ տան մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րում: Այն է` «Եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րը կի­սում են այն տե­սա­կե­տը, որ Ի­րա­նը եր­բեք չպետք է հայտն­վի Իս­րա­յե­լին ոչն­չաց­նե­լու դիր­քե­րում»։ ­Սա ին­չո՞ւ է կա­րե­ւոր: Այն, որ Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ­Պու­տինն ու Թ­րամ­փը լե­զու կգտնեն, ի սկզբա­նե էր հաս­կա­նա­լի: ­Բա­զում այլ հար­ցեր կան, ո­րոնք Թ­րամ­փին պար­զա­պես պար­տադ­րում են ուկ­րաի­նա­կան դուրս դուրս գալ, եւ մի քիչ այս, մի քիչ այն կողմ, նա ­Պու­տի­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան կգա եւ դա կպար­տադ­րի ­Կիե­ւին:

Այլ հարց, որ Թ­րամ­փի հա­մար ա­ռանց­քա­յին է մնում ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, որ­տեղ, ակն­հայ­տո­րեն, նա մեծ վե­րա­ձե­ւում­ներ է պատ­րաս­տում: ­Բայց է­լի ու­նի ­Մոսկ­վա­յի կա­րի­քը, որն Ի­րա­նի դաշ­նա­կիցն է, եւ պետք է նաեւ ի­րա­նա­կան խնդրից գլուխ հա­նել: Ի­րանն էլ իր հեր­թին, թեեւ բա­ցա­հայտ հրա­ժար­վում է ա­մեն մի բա­նակ­ցութ­յու­նից, բայց որ «տա­կից» բա­նակ­ցում են, դա միան­շա­նակ է: ­Թե կոնկ­րետ ինչ, դա դեռ թող­նենք մի կողմ՝ ֆիք­սե­լով ա­մե­նագլ­խա­վո­րը, որն այս պա­հին պետք է բո­լո­րին: Այն է՝ պետք է լու­ծել Ի­րան-Իս­րա­յել հա­կա­սութ­յուն­նե­րի թե­ման, եւ Ս­պի­տակ տան հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յու­նը հենց դա էր նշա­նա­կում՝ ստեղ­ծել ի­րա­վի­ճակ, որ Ի­րա­նը ոչ թե նույ­նիսկ չկա­րո­ղա­նա, այլ չցան­կա­նա Իս­րա­յե­լի ոչն­չա­ցու­մը: Այն է, ստեղծ­վի հա­րա­բե­րութ­յու­ննե­րի բնա­կա­նոն մա­կար­դակ: ­Միայն այդ տար­բե­րակն է, որ Թ­րամ­փին հնա­րա­վո­րութ­յուն կտա հաս­տա­տուն վի­ճակ ստա­նալ նաեւ ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում՝ հե­տա­գա հիմ­նա­կան ջան­քերն ուղ­ղե­լով իր հիմ­նա­կան խնդիր­նե­րի դեմ:

Այ­սինքն, ի­րա­կա­նում հար­ցը ­Մոսկ­վա­յի, ա­սենք նաեւ՝ Ի­րա­նի հա­մար շատ պարզ է. ո՞րն է թրամփ­յան ԱՄՆ-ի հիմ­նա­կան խնդի­րը եւ հա­նուն դրա՝ ի՞նչ է պատ­րաստ զի­ջել:

­Կա­րող է տա­րօ­րի­նակ թվալ, որ հենց այս չա­փա­զանց թեժ փու­լում Թ­րամ­փի վար­չա­կազ­մը գաղտ­նա­զեր­ծեց ԱՄՆ 35-րդ ­նա­խա­գահ ­Ջոն ­Քե­նե­դու սպա­նութ­յան վե­րա­բեր­յալ մնա­ցած բո­լոր փաս­տաթղ­թե­րը: ­Թեեւ, այդ ար­խի­վի ար­դեն ա­ռա­ջին եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն են տա­լիս այդ քայ­լին: ­Նախ, որ ­Քե­նե­դու մար­դաս­պան ­Հար­վի ­Լի Օս­վալ­դը ԿԳԲ-ի գոր­ծա­կալ չէր, ինչ­պես նախ­կի­նում փորձ էր ար­վել ներ­կա­յաց­նել: Եվ նա նույ­նիսկ լավ հրա­ձիգ չէր: Այ­սինքն, ­Մոսկ­վան այդ հար­ցում մեղք չու­նի, եւ դա եւս կա­րող է էա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ ռուս-ա­մե­րիկ­յան ներ­կա­յիս հա­րա­բե­րութ­յու­նն­երի վրա:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ար­խի­վը պա­րու­նա­կում է ԿՀՎ-ի նախ­կին աշ­խա­տակ­ցի գրութ­յու­նը, ով պնդում էր, որ հենց հե­տա­խու­զութ­յունն է ներգ­րավ­ված ԱՄՆ նա­խա­գա­հի դեմ մա­հա­փոր­ձի կազ­մա­կերպ­ման մեջ։ ­Մի շարք այլ փաս­տաթղ­թեր էլ, որ ԿՀՎ-ն­ ա­մե­նա­քի­չը տե­ղե­կաց­ված էր, այ­սինքն, ցու­ցա­բե­րել է հան­ցա­վոր ան­գոր­ծու­նեութ­յուն կամ մաս­նակ­ցութ­յուն:

Ու­րեմն, Թ­րամ­փի ին­չի՞ն էր պետք նման հար­վա­ծի տակ դնել ար­դեն իր ղե­կա­վա­րութ­յամբ գոր­ծող ԿՀՎ-ին, որ­տեղ սե­փա­կան մար­դուն է ղե­կա­վար նշա­նա­կել: Եվ այս­տեղ շատ կա­րեւոր փաս­տի ենք հաս­նում. իսկ ին­չո՞ւ է այդ ղե­կա­վա­րը՝ ­Քեշ ­Փա­թե­լը, պաշ­տո­նը ստանձ­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո վար­ձել մաս­նա­վոր անվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից­ներ՝ ձեռ­քի տակ ու­նե­նա­լով մի ամ­բողջ հզոր կա­ռույց: Չի՞ վստա­հում այդ կա­ռույ­ցին. այն, որ ԿՀՎ-ում ար­դեն սկսվել են ա­մե­նա­մեծ զտում­նե­րը՝ վեր­ջին գրե­թե 50 տար­վա ըն­թաց­քում, հենց դա է ցույց տա­լիս: Այն է, ՀԴԲ-ն­ իր ներ­կա տես­քով Թ­րամ­փի­նը չէ: Այդ դեպ­քում՝ ո՞ւմն է. մնում են լի­բե­րալ­նե­րը եւ նրանց գլխին կանգ­նած «ստվե­րա­յին կա­ռա­վա­րութ­յու­նը: Եվ խոս­քը միայն ՀԴԲ-ի մա­սին չէ, այլ նաեւ դա­տա­վոր­նե­րի, ­Պեն­տա­գո­նի մի հսկա­յա­կան մա­սի, որ­տեղ եւս զտում­ներ են:

­Բայց ի՞ն­չ կապ ունի ­Քե­նե­դու պատ­մութ­յու­նը: Այս­տեղ էլ տրա­մա­բա­նութ­յուն կա: ­Նախ, ա­մե­րիկ­յան այդ «ստվե­րա­յին» հա­մա­կար­գի հիմ­քե­րը գնում-հաս­նում են ԱՄՆ հա­մե­մա­տա­բար ան­կախ այդ վեր­ջին նա­խա­գա­հի սպա­նութ­յա­նը: ­Քե­նե­դուց հե­տո յու­րա­քանչ­յուր նա­խա­գահ` հան­րա­պե­տա­կան, թե դե­մոկ­րատ, ան­գամ փորձ չի ա­րել այդ հա­մա­կար­գի դեմ դուրս գալ: Եվ ա­հա, Թ­րամ­փը փոր­ձում է: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ի­հար­կե, այն փաստն է, իր մա­հից մի քա­նի ա­միս ա­ռաջ ­Քե­նե­դին փոր­ձեց իր վե­րահս­կո­ղութ­յան տակ առ­նել դո­լա­րի թո­ղար­կու­մը՝ դրա­նից հե­ռաց­նե­լով ­Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կար­գը (ԴՊՀ): Թ­րամ­փը եւս քա­նիցս նման ակ­նարկ ա­րել է՝ պետք է դո­լա­րը վերց­նել պե­տա­կան տպագ­րութ­յան դաշտ: Իսկ, որ ­Քե­նե­դու սպա­նութ­յան թե­ման հենց այդ՝ ԴՊՀ-ի ուղ­ղութ­յամբ Թ­րամ­փի վար­չա­կազ­մի կող­մից նոր հար­ձա­կում սկսե­լու ազ­դակ է, աս­տի­ճա­նա­բար ակն­հայտ կդառ­նա: ­Հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ հենց ԴՊՀ-ի սե­փա­կա­նա­տե­րե­րի հիմ­նա­կան մասն էլ հի­շա­տակ­ված «ստվե­րա­յին կա­ռա­վա­րութ­յան» ան­դամ­ներն են:

Մի խոս­քով, Թ­րամ­փի թիմն ակն­հայ­տո­րեն պատ­րաստ­վում է դա­րա­կազ­միկ պա­տե­րազ­մի: Եվ որ այդ­տեղ ­Մոսկ­վան դառ­նում է ան­փո­խա­րի­նե­լի դաշ­նա­կից, դա էլ է պարզ: Իսկ դա նշանակում է, որ զի­ջում­նե­րը, ո­րոնց հի­մա Թ­րամ­փը գնում է, միան­շա­նակ ար­դա­րաց­ված են:

https://iravunk.com/sim/?p=308363&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան