Մոսկվայում վերջին հրաժեշտը տվեցին ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովին

ՌԴ վաստակավոր արտիստ Բորիս Մոիսեւի, ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, նկարիչ-մոդելավորող Վալենտին Յուդաշկինի եւ ժողովրդական արտիստ, կինոդերասանուհի, երգչուհի Իրինա Միրոշնիչենկոյի կողքին՝ «Տրոեկուրովսկոյե» գերեզմանատանն իր վերջին հանգրվանը գտավ ՌԴ եւ Բուլղարիայի ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանակիր, երգիչ ԲԵԴՐՈՍ ԿԻՐԿՈՐՈՎԸ:

Նրան վերջին հրաժեշտ տալու էին եկել ռուսաստանյան մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ, Կիրկորովների ընտանիքի բարեկամներն ու երկրպագուները, այդ թվում նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանյան մամուլում լայնորեն շրջանառվում էր հարցը, թե արդյոք նախկին սկեսրայրին, ում հայր էր անվանում, հրաժեշտ տալու կգա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան, սակայն պրիմադոննայի համերգային ծրագրերի տնօրեն Ելենա Չուպրակովան տվել էր լակոնիկ մեկնաբանություն. «Չի գալու»:

92-ամյա Բեդրոս Կիրկորովը մահացել է մարտի 18-ին, մահվան պատճառը սրտի կանգն է եղել։ Որդին՝ ՌԴ ժողովրդական արտիստ, երգիչ Ֆիլիպ Կրկորովը, որը մեկնել էր նկարահանումների արտասահման, գույժն իմանալով՝ շտապել էր Մոսկվա:

«Իհարկե, ցնցվեցի, բայց, ինչպես ասում են, show must go on։ Ես պրոֆեսիոնալ եմ: Դա ինձ հետապնդում է կյանքի ընթացքում: Երբ մայրս մահացավ, նրան թաղեցինք, եւ նույն օրը ես թռա Իսրայել. համերգ ունեի Երուսաղեմում։ Այդպիսին է արտիստի կյանքը։ Այս ամենը բեմից դուրս ենք թողնում, ժողովուրդը ոչ մի բանի մասին չպետք է կասկածի։ Այդպես էր նաեւ այս անգամ։ Լուրն իմանալուն պես Մոսկվայի տոմս գնեցի, չեղարկեցի բոլոր նկարահանումներն ու վերադարձա»,- հոր հոգեհանգստից առաջ նշել է Ֆիլիպ Կիրկորովը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում