Ով ինչ վարկանիշ ունի՝ քարոզարշավի մեկնարկից ուղիղ 10 օր անց

Ներքաղաքական

Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից անցավ ուղիղ 10 օր: Թե ով ինչ վարկանիշ ձեռք բերեց այս ընթացքում, եւ ինչպիսին կլիներ պատկերը, եթե հենց այս կիրակի տեղի ունենար ընտրությունները, հուշում է Iravunk.com կայքում ընթացող սոցհարցման վերջին 10 օրվա արդյունքները:

Այսպիսով՝ թե ո՞ր թեկնածուին քաղաքացիները կցանկանան տեսնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնում, հարցման մասնակիցների 35 տոկոսը քվեարկել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունով առաջադրված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի օգտին: Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունով առաջադրված քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանն է` 20 տոկոս ձայներով:

Երրորդ տեղը «Մայր Հայաստան» դաշինքով առաջադրված Կարեն Սիմոնյանինն է՝ 7 տոկոս ձայներով: Չորրորդ տեղը կիսում են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանն ու ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որն առաջադրվել է քաղաքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքով. յուրաքանչյուրը ստացել է ձայների 5 տոկոսը:

«Եվրադաշինք»-ով առաջադրված քաղաքապետի թեկնածու Լեւոն Բարսեղյանը 5-րդ տեղում է՝ 4 տոկոս ձայներով: Ձայների 3 տոկոսով 6-րդ տեղում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունով առաջադրված քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը: Նախավերջին տեղում «Ապրելու երկիր» կուսակցության կողմից առաջադրված Կարեն Մալխասյանն է՝ ընդամենը 2 տոկոս ձայներով: Իսկ վերջին տեղում ՀԱՍԿ-ից առաջադրված թեկնածու Արտյոմ Թումանյանն է, ով արժանացել է ձայների զրո տոկոսին:

Ի դեպ, քվեարկությանը մասնակցածների 19 տոկոսը նշել է, որ դեմ է բոլոր վերոնշյալ թեկնածուներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում