Արդյունքն օրինաչափ է, սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը. Ջոն վան’տ Սխիպ

Սպորտ

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստանի հավաքականի դեմ կայացած առաջին խաղից հետո (0:3) Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ  Ջոն վան’տ Սխիպը ամփոփեց հանդիպումը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մեր թիմերի միջև հիմնական տարբերությունը այն է, որ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր։ Կարծում եմ՝ արդյունքն օրինաչափ է։ Մենք թույլ տվեցինք ոչ պարտադիր սխալներ երեք գոլերի դրվագներում, բայց սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը։

Կարծում եմ, որ բոլոր խաղացողները շատ հարմարավետ էին զգում իրենց գնդակով։ Դժվար է առանձնացնել որևէ մեկին. ուղղակի բարդ էր փորձել հասնել այն խաղամակարդակին, որն այսօր ուներ Վրաստանի հավաքականը։

Մեր կողմից եղան անհատական սխալներ, և այն թիմի դեմ, ինչպիսին Վրաստանի հավաքականն է, արդյունքն այսպիսին պետք է լիներ։ Սակայն թիմում նաև դրական ազդակներ տեսա։ Դեռևս վաղ է խոսել պատասխան խաղից, բայց հավանաբար նոր խաղացողներին էլ խաղաժամանակ կտրամադրենք։

Շատ ուրախ եմ, որ Տիգրան Բարսեղյանը երկար ընդմիջումից հետո վերադարձավ հավաքական, ցույց տվեց լավ որակ և պայքարելու ցանկություն։ Նրան ասացի, որ շատ գոհ եմ իր խաղից։ Էդգար Սևիկյանը նույնպես լավ ֆուտբոլ խաղաց, ցուցադրեց բարձր վարպետություն, բայց չէի ցանկանա շատ անուններ տալ։

Մենք երեք անհատական սխալ գործեցինք, և դրա հետևանքով երեք գոլ բաց թողեցինք։ Այս թիմը պետք է աճի, հասնի այն մակարդակին, ինչպիսին, օրինակ, Վրաստանի հավաքականն է։ Երկրպագուները պետք է համբերատար լինեն։ Ինչպես երկրպագուները, այնպես էլ ֆուտբոլիստները պետք է շարունակեն պահպանել իրենց հավատը այս գործընթացում։

Որպես թերություն կարող եմ նշել գնդակի կորուստը կարևորագույն պահերին։ Սա մի գործոն է, որի վրա պետք է աշխատենք, ինչպես նաև փորձենք ընտրել ավելի ճիշտ խաղացողներ և նրանց հետ շարունակել աշխատանքը»**, – ասել է Ջոն վան’տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում