«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու է լռում Էրիկ Կարապետյանը

Մշակութային

Օրերս աղմուկ բարձրացավ հայ երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «Ոչ ավել, ոչ պակաս» երգի շուրջ: Բանն այն է, որ երգիչ Էրիկ Կարապետյանն ինստագրամյան իր միկրոբլոգի էջում հրապարակում էր կատարել առ այն, որ իր հայտնի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ադրբեջանցիները գողացել են, հարցին տվել է իրավական ընթացք։

Էրիկի հեղինակային երգը հնչել է ադրբեջաներեն եւ մատուցվել ռուսական Առաջին ալիքով՝ Անդրեյ Մալախովի հեղինակային հաղորդման ընթացքում։ Երգիչը հայտնել էր, որ երգն արդեն երկրորդ անգամ, առանց իր որեւէ թույլտվության, հնչել է աղավաղված տարբերակով, եւ երգը ներկայացվել է որպես ադրբեջանական։ Այս աղմուկից հետո՝ հասարակությունը բուռն արձագանք է տվել, որից հետո «Песни от всей души» հաղորդման ինստագրամյան էջի մեկնաբանություններում իրական բողոքի ալիք է բարձրացել, ինչից հետո էլ հաղորդման`փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման այդ հատվածը։

Հարկ է նշել, որ երգիչ Էրիկ Կարապետյանի երգը գրվել է հենց երգչի կողմից 2018 թվականին Երեւանում, իսկ խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։

Թե ինչ փուլում է գտնվում դատական գործընթացը, եւ ինչպիսի պահանջներ է ներկայացրել հայ երգահանը, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար «Իրավունք»-ը փորձեց խոսել երգահան, երգիչ Էրիկ Կարապետյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ ավելին ասել՝ պատճառաբանելով, որ կարող է իր մի խոսքը գործի ընթացքին խանգարել:

«Ամենայն հարգանքով, թույլ տվեք այս պահին ոչինչ չմեկնաբանել: Երբ ամենը կավարտվի, գուցե խոսեմ, բայց հիմա չեմ ցանկանա իմ մեկնաբանությամբ վնասել գործի ընթացքին»,- ասաց երգիչը:

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ արդեն իսկ Մալախովի ծրագրից հանված է այդ հատվածը, Կարապետյանն ասաց, որ եթե նույնիսկ այս հարցին պատասխանի, ապա կվերածվի հարցազրույցի, այդ իսկ պատճառով այս փուլում թերեւս լռի:

Ի դեպ, նկատենք, որ հայ երգիչների երգերը «գողանալն» ու մատուցելը այլ լեզուներով, նորություն չէ, եւ քչերն են հետեւողականություն դրսեւորում այս հարցում: Այնուհանդերձ, հաջողություն ենք ցանկանում հայ երգչին՝ այս կարեւոր փուլում եւ սպասում հաղթական որոշման:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան