«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԱՊԵԼ ԵՎ ՍՊԱՍԵԼ ԵՄ 10 ՏԱՐԻ». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԴԻՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Սպորտ

Երևանում կայացել են մարզական և մարտական սամբոյի երիտասարդների /տղաների և աղջիկների /Հայաստանի առաջնությունները։ Վերջնարդյունքում ձևավորվեց Հայաստանի սամբոյի երիտասարդների հավաքականը։ Ոմանք կրկնեցին նախորդ արդյունքը, ոմանք էլ առաջին անգամ դարձան առաջնության հաղթող, առաջին անգամ «ճաշակեցին» հաղթանակի բերկրանքը։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել սամբոյի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը առաջին անգամ նվաճած, Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի սան ՎԱԴԻՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր երկար սպասված հաղթանակը.

- Հանդես եկա մարտական սամբոյի 71 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս գոտեմարտ եմ անցկացրել ու հաղթել բոլոր մրցակիցներիս։ Սա Հայաստանի իմ անդրանիկ չեմպիոնությունն էր, նախորդ տարիներին միշտ ինչ - որ բան խանգարում էր ինձ հաղթելու համար։ Փառք Աստծո, այս անգամ ստացվեց ինձ մոտ։ Չգիտեմ, պայքարս ու ձգտումս երազանքներիս հասնելու համար անսահման է, որտեղ մեծ է նաև անձնական մարզչիս Վաչիկ Վարդանյանի մեծ ներդրումը։ Ամեն ինչ կանեմ այս հավաքականի կազմում լինելս արդարացնելու և միշտ մեդալներ նվաճելու համար։ Այս հաղթանակի համար ես պարապել եմ ու սպասել 10 տարի, ինչը բավականին երկար ժամանակահատված է։ Հաղթանակից հետո հուզմունք ու լարվածություն կար ինձ մոտ, քանի որ սա երազանքի պես մի բան էր, որը կատարվեց։ 8 տարեկանից եմ սկսել պարապել սամբոյով, այժմ 18 տարեկան եմ։ Հաջորդ երազանքիս հետևից պիտի գնամ արդեն աշնանը հոկտեմբեր ամսին, Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Շատ լավ պիտի պարապեմ, որպեսզի ոսկե մեդալով վերադառնամ Հայաստան։ Ի դեպ, նշեմ, որ եղբայրս Ալեքս Համբարձումյանը, ևս զբաղվում է այս մարզաձևով, նա էլ օրերս դեռահասների Հայաստանի առաջնության չեմպիոն դարձավ, իմ օրինակը վարակիչ եղավ նրա համար, ինձանից ոգեշնչվեց, ու նա էլ սկսեց պարապել սամբոյով։ Սամբոն, մարզաձև լինելուց բացի, նաև առողջ ապրելակերպ է, վերջապես իզուր չեն ասում «առողջ հոգի, առողջ մարմնում» հայտնի այս արտահայտությունը։

- Շնորհակալություն, Վադիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում