«Փաստ». Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին քպականներն ինտենսիվ տարածում էին ինչ-որ «սոցիոլոգիական հարցման» տվյալներ՝ ցույց տալու, թե Գյումրիում ՔՊ-ն ընտրությունների առաջատարն է, ավելին՝ բավական բարձր վարկանիշ ունի: Նախընտրական նման «մանևրներն», իհարկե, նորություն չեն. սարքովի կամ հիմնականում սեփական կոնտինգենտի շրջանում անցկացված «սոցհարցումների» տվյալներ հրապարակելով՝ այս կամ այն ուժը փորձում է ընտրողների վրա տպավորություն գործել:

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, իրականությունը Գյումրիում լրիվ հակառակն է. ՔՊ-ի վարկանիշը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Գյումրիում չափազանց ցածր է: Երևի թե դրա մասին է վկայում նաև այն, որ ՔՊ-ն Գյումրի է նետել իր հնարավոր ու անհնար ռեսուրսները, այդ թվում՝ նույնիսկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին: Նախօրեին լրատվամիջոցները հրապարակեցին լուսանկարներ, որտեղ երևում է, որ նա ակտիվ մասնակցում է Սարիկ Մինասյանի քարոզարշավին: Խոսքը Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում և այլն:

Այն, որ նա ուղղակիորեն կապված է ՔՊ-ի հետ, որևէ մեկը երբեք չի կասկածել, ու կարող էր նորմալ ընդունվել, որ նա իր սիրելի կուսակցության քարոզարշավին է մասնակցում: Սակայն խնդիրն այն է, որ նա Գյումրիից չէ, այլ Արարատի մարզից: Ըստ այդմ, առնվազն տարօրինակ է նրա ներկայությունը Սարիկ Մինասյանի քարոզչությանը, առավել ևս, որ առանձին քպականներ այլ ուժերի էին մեղադրում, թե Երևանից գալիս են Գյումրի քարոզչության: Ըստ այդմ, Գյումրիում շատերի շրջանում հարցեր են ծագում՝ արդյո՞ք անշահախնդիր է նրա մասնակցությունը, արդյո՞ք Ագրարային համալսարանի ուսանողներ ներգրավելու խնդիր չի լուծում (ասենք՝ 2000 ուսանող), արդյո՞ք մինչ Չալաբյանի վրա վկայություն տալն էլ է սերտ կապի մեջ եղել ՔՊ-ի հետ և այլն»:

https://iravunk.com/sim/?p=308197&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ