2019թ.-ին, երբ Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, հիացել էի այստեղի ֆուտբոլի հանդեպ մեծ հետաքրքրասիրությամբ. Ջոն վան'տ Սխիպ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Ջոն վան'տ Սխիպը առաջին հանդիպումն է ունեցել լրագրողների հետ: Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի առաջին հանդիպման նախախաղային ասուլիսում նա խոսել է Հայաստան - Վրաստան խաղի մասին:

«Հայաստանից առաջին տպավորություններս շատ լավն են: Երեւանն ինձ շատ է դուր եկել, հայկական սնունդը շատ համեղ է, եղանակն էլ էր լավն էր մինչեւ այսօր: Ինչ վերաբերում է իմ առաջին տպավորություններին հայ ֆուտբոլիստներից, ես առաջին օրից տեսել եմ մեծ նվիրվածություն, ցանկություն եւ ձգտում՝ լավ արդյունքների հասնելու համար:

Դեռ քիչ ժամանակ եմ ունեցել ֆուտբոլիստներին ճանաչելու համար: Առաջին հավաքն ենք անցել: Շատ քիչ ժամանակ կա, խաղում ենք հենց այս խաղային շրջանի առաջին օրը, դեռ մեկ օր էլ շուտ: Այս օրերին տեսել եմ շատ մեծ նվիրվածություն եւ դրական տրամադրություն թիմում:

Հայաստանի հավաքականի հրավերը ընդունեցի, որովհետեւ հիշեցի իմ փորձը Հունաստանի հավաքականում: Ցանկացա այստեղ էլ փորձել ուժերս որպես գլխավոր մարզիչ: Հիշում եմ, երբ 2019 թվականին Հունաստանի թիմի հետ ժամանեցինք Հայաստան, արդեն այդ ժամանակ էի հիացել ձեր ենթակառուցվածքներով, ֆուտբոլի հանդեմ մեծ հետաքրքրասիրությամբ: 

3-4 շաբաթ է, ինչ գտնվում եմ այստեղ: Բացել ենք հավաքականի դռները բոլորի առջեւ: Պատրաստ են ընդունել մեր շարքերը բոլոր նրանց, որոնք արժանի կլնեն հանդես գալ հավաքականում: Հետեւել եմ Հայաստանի առաջնության մի քանի խաղերին: Հաճույք եմ ստացել Պրեմիեր լիգայի որոշ խաղերից, մասնավորապես  ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ տարիքի խաղացողների խաղամակարդակից: Մեծ հույս ունեմ, որ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները կավելացնեն իրենց խաղամակարդակը եւ ավելի մեծ հնարավորություններ կստեղծեն իրենց համար: 

Մեր հիմնական նպատակը սեպտեմբերին մեկնարկող աշխարհի առաջնության հիմնական փուլի հանդիպումներին լավ պատրաստվելն է: Այս պահին մեր նպատակը վաղվա խաղում լավ հանդես գալն է, Վրաստանի հավաքականին «վատ իրավիճակում» դնելը, լավ արդյունք գրանցելը:

Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, բարդ  մրցակից է: Ցավոք, վաղվա խաղում մեզ չենք կարող օգնել երկու ուժեղ խաղացողներ Սելարայանն ու Սպերցյանը, բայց սա լավ հնարավորություն է մյուս ֆուտբոլիստների համար, փորձել իրենց ուժերը այս մակարդակի վրա:

Հայաստանը փոքր երկիր է եւ վաղվա խաղը մեզ համար մարտահրավեր է մեկնարկի համար»,- ասաց Ջոն վան'տ Սխիպը:

Հայաստան - Վրաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, պատասխան հանդիպումը՝ մարտի 23-ին Թբիլիսիում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում