Թուրքերն ուզում են պանթուրքիզմի միջանցք ստեղծել. նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում. Մաջիդ Քարիմին

Հասարակություն

Իրանի «կարմիր գծերը» մինչ այս պահը չեն փոխվել և Իրանը հայտարարել է, որ ինքը չի կարող թույլ տալ Իրանի եւ Հայաստանի միջեւ միջպետական սահմանի փակումը: Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում նշել է իրանցի պատմաբան Մաջիդ Քարիմին:

«Իմ տեղեկություններով մենք հաստատակամ ենք պահպանել այս սահմանը Հայաստանի և Իրանի միջեւ: Սա պատմական սահման է եւ մենք ուզում ենք, որ այն շարունակի գոյություն ունենալ: Մենք հաստատակամ ենք պաշտպանել մեր ընդհանուր շահերը: Ես ուզում եմ բացատրել, թե ինչու է սա կարեւոր մեզ համար եւ ինչու ենք մենք դեմ միջանցքին, այդ հողը քայլ առ քայլ տալուն: Առաջին հերթին մենք պետք է ուշադրություն դարձնենք 300  տարի առաջ այս տարածաշրջանում օսմանցիների վարած ռազմավարությանը: Երբ նայում ենք պատմությանը, տեսնում ենք, որ օսմանցիները ուզում էին Կենտրոնական Անատոլիայից սկսած քայլ առ քայլ վերցնել հողերը, որոնք ընկած էին դեպի Կասպից ծով ճանապարհին, ապա նաեւ Կենտրոնական Ասիայի այն վայրերին, որտեղից նրանք եկել են մեր տարածաշրջան  հազար տարի առաջ»,-ասաց նա:

Քարիմիի խոսքով, այն տարածքները, որտեղ հիմա թուրքերն են ապրում, պատմականորեն իրենցը չեն. «Հայերը 300 տարի առաջ պատ էին օսմանիզմի դեմ դեպի Կասպից ծով ընդլայնվելու դոկտրինի առաջ: Մյուս խոչընդոտը  Իրանն էր եւ Իրանն է: Ահա, թե ինչու են օսմանցիները հարձակվել հայկական հողերի, ինչու են իրագործել ցեղասպանությունը՝ Կասպից ծովին հասնելու համար՝ երբեմն Գյումրիի կողմից, երբեմն Սյունիքի: Սա է իրենց պլանը, ուզում են ստեղծել պանթուրքիզմի միջանցք, գոտի:

Նրանք Հայաստանի ու Իրանի տարածքն են ուզում, նրանք սկսեցին իրենց ծրագիրը՝ օկուպացնելով հայկական հայկական ու իրանական հողերը՝ Սեֆեյանների շրջնում, եւ հիմա հասել են Զանգեզուրի միջանցքին»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում