«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վտանգավոր խաղեր՝ նախկին հոգեւորականի կողմից

Հասարակություն

Այլեւս Սարգիս անունով նախկին Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, որն օրերս կարգալույծ հռչակվեց, պարզվում է՝ դեռ 2018 թվականի նույն հակաեկեղեցականն է, պարզապես ծպտվել էր, որպեսզի այս ընթացքում գործի եկեղեցու դեմ։

Այս արդեն նախկին հոգեւեորականը, որն ունի ընդգծված բողոքական հայացքներ հրապարակել է տեսանյութ, որտեղ վերջինս ինքն իրեն ներկայացնում է իբրեւ մաքրագործ, սրբակենցաղ մեկն, ով եկել է դարավոր եկեղեցին սրբելու ու մաքրելու։ Իհարկե, այս սցենարը շատ ծանոթ է, երբ մի խումբ մարդիկ 2018 թվականին նույն լոզունգներով գրավել էին Դիվանատունը, սակայն այս նախկին հոգեւորականը, երեւի թե, տեղյակ չէ, որ իր խոսքերը դիտարկվում են որպես զրպարտություն, քանի որ չունեն ոչ մի փաստ եւ զուրկ են տրամաբանությունից։ Այնպես որ, այսպես շարունակելու դեպքում՝ Աստված չգիտենք՝ կների, թե՝ ոչ, բայց արդարադատությունը հաստատ կտա իրավական գնահատական՝ իր ողջ հետեւանքներով հանդերձ:

Ավելի վտանգավոր է նրա խորամանկ ձեւակերպումները, որոնք ոչ այլ ինչ են, քան եկեղեցում երկփեղկվածություն առաջացնելու միտում։ Օրինակ, Բուլղարիայի Հայոց թեմում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք ցավալիորեն չեն ստանում պատշաճ լուծումներ, եւ այս վեճի ֆոնին հայտնվում է իրեն իսկական հոգեւորականի տեղ դրած Տեր Արմենը։ Նրա արածը բոլոր կողմերից ընկալվում է՝ որպես պղտոր ջրում ձուկ բռնելու քայլեր։ Եկեղեցին այստեղ կրկնակի է տուժում, իսկ Տեր Արմեն կոչվածը շահում է, չնայած՝  ինքն ամեն տեղ հայտարարում է թե հոգեւորականը պետք է Աստծուն ծառայի, հավանաբար սա էլ իր ծառայելու կերպն է...

Կարգալույծ Տեր Արմենը խոսում է անշահախնդրությունից, սակայն նրա Վառնա համայք այցելությունն արդեն իսկ ակնկալում է շահ, եւայս շահը պատկանում է միայն իրեն, որովհետեւ եկեղեցին սրանից միայն ու միայն տուժում է։ Այլեւս Սարգիս դարձած Տեր Արմենը նաեւ փորձում է պառակտություն մտցնել երկու հայկական կաթողիկոսությունների միջեւ՝ հայտարարելով, թե իրեն ձեռնադրել են Կիլիկիայի կաթողիկոսությունից եւ միայն իրենք կարող են կարգալույծ անել, սակայն վերջինս չի ասում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինքը ծառայել է էջմիածնական թեմերում եւ ոչ մի անգամ այս հարցը չի բարձրացրել։ Վտանգավոր միտում է Էջմիածնի ու Կիլիկիայի դեմ, որովհետեւ այս հայտարարություններըը կարող են պատճառ դառնալ լուրջ տարաձայնությունների։ Ստացվում է, որ նախկին հոգեւորականը այդքան էլ անմեղ ու միամիտ չէ, նա հստակ ծրագիր է անում, բայց ո՞ր ուղղությամբ, ժամանակ ցույց կտա։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան