«Հնդիկներին, Ջավախքի մեր հայրենակիցներին փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի ՔՊ-ի օգտին քվե ապահովեն». Նարեկ Միրզոյան․ 168․am

Հասարակություն

Մարտի 15-ին Գյումրիում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են 9 քաղաքական ուժեր և դաշինքներ։ Չնայած քարոզարշավի 4-րդ օրն է, սակայն արդեն ակնհայտ են գյումրեցիների տրամադրությունները։

 

«Մեր քաղաքը» դաշինքով առաջադրված թեկնածու, Գյումրու ավագանու նախկին անդամ Նարեկ Միրզոյանը՝ դիտարկելով գյումրեցիների տրամադրվածությունը, ասում է՝ ակնհայտ է դառնում, որ Գյումրիում ՔՊ-ն ընտրվելու շանսեր առհասարակ չունի։

 

«Թերևս, այս հանգամանքով պայմանավորված, մենք այստեղ ՔՊ-ի կողմից տեսնում ենք վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահման դեպքեր։ Ամեն օր Գյումրի է այցելում որևէ նախարար, հավաքում են մարդկանց, համոզում, երբեմն էլ պարտադրում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։

 

Ընդհանուր առմամբ պահպանված չեն քարոզարշավին հարիր բոլոր պայմանները, նույնիսկ պաստառների, բուկլետների, այսինքն՝ քարոզչանյութերի տարածման առումով ՔՊ-ն որևէ նորմ չի պահպանում։

 

Ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հասնում նախընտրական ցուցակների հետ կապված, մենք սրա վերաբերյալ ունենք մտահոգություններ։ Հնդիկների, Ջավախքից եկած մեր հայրենակիցների մասով կա տեղեկություն, ըստ էության նրանց փորձում են գրանցել Գյումրիում, որպեսզի իշխող թիմի օգտին քվեներ ապահովեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարեկ Միրզոյանը։

 

Նա ակնկալում է, որ Գյումրիում տեղի կունենան արդար ընտրություններ, որի պարագայում ՔՊ-ն չի դառնա Գյումրիում առաջատարը, կարող է զբաղեցնել միայն 4-5-րդ տեղերը։

 

Այդուհանդերձ Նարեկ Միրզոյանը չի բացառում, որ իշխանությունը Գյումրիում պարտվելու դեպքում իրականացնի Վանաձորի սցենարը, քրեական հետապնդման ենթարկի իրական ընդդիմադիր ուժի հաղթած թեկնածուին։

 

«Այս իշխանությունն ամեն ինչի ընդունակ է, բնականաբար, այդ կարծիքները ևս շրջանառվում են, որ կկրկնվի Վանաձորի սցենարը։ ՔՊ-ն ամեն գնով ու ամեն պայմանով ցանկանում է Գյումրիում ստանձնել կառավարման ղեկը»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Նարեկ Միրզոյանը կոչ է անում, որպեսզի գյումրեցիներն ակտիվ մասնակցեն ընտրություններին, ձայնը տալով իրենց դաշինքին, քանի որ լավագույն ծրագիրն են իրաՆշենք, որ Գյումրի համայնքում ընտրություններին մասնակցելու են հետևյալ դաշինքներն ու կուսակցություները՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն», «Ապրելու երկիր» կուսակցություն, «Մեր քաղաքը» դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները, «Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները։

 

Հիշեցնենք նաև, որ նույն օրն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում նույնպես կանցկացվեն արտահերթ ընտրություններ։

 

Ի տարբերություն Գյումրիի, այստեղ ընտրություններին մասնակցելու են 4 կուսակցություններ ու դաշինք՝ «Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Կայունություն» կուսակցություն։կանացնելու Գյումրու համար։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում