Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են. Վահան Բիչախչյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տեղափոխվել Վարշավայի «Լեգիա», ինչպես նաև խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի կայանալիք դիմակայության մասին.

«Տարվա սկզբին «Լեգիայի» մարզիչը զանգահարեց և ցանկացավ` տեղափոխվեմ այնտեղ։ Գաղտնիք չէ, որ պայմանագրիս ավարտին 6 ամիս էր մնացել և քայլ առաջ կատարելու ժամանական էր։ Թուրքիայում «Պոգոնի» կազմում հավաքի էի մասնակցում։ Այնտեղից մեկնեցի Վարշավա, բուժզննում անցա և պայմանագիր ստորագրեցի «Լեգիայի» հետ։ Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ուրախ եմ տեղափոխության համար։

Արդեն մոտ 2 ամիս է «Լեգիայի» ֆուտբոլիստ եմ։ Թիմը հարձակվողական ֆուտբոլ է խաղում, սիրում է տիրել գնդակը, շատ լավ խաղացողներ ունենք։

Ինչպես միշտ,  շատ ուրախ եմ` հավաքականին միանալու համար։ Հավաքականի խաղերը միշտ առանձնահատուկ են։ Բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք խաղերին։ Շատ լավ խաղեր են լինելու թե՛ երկրպագուների, թե՛ ֆուտբոլիստների համար։ Շատ լավ կազմ ունենք և լավ ենք պատրաստվում։ Հուսով եմ` կհասնենք դրական արդյունքի»,- նշել է Բիչախչյանը։

25-ամյա Բիչախչյանն այս տարվա հունվարին է լեհական մեկ այլ ակումբից` «Պոգոնից» տեղափոխվել «Լեգիա»։

Հայաստանի հավաքականը մարտի 16-ից մարզական հավաք է անցկացնում և պատրաստվում է Վրաստանի դեմ հանդիպումներին։

Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին խաղը տեղի կունենա մարտի 20-ին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում