«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թեւանյանի «պոպուլիզմն» ու իշխանության «ճղճիմությունը»

Ներքաղաքական

Երեւանի ավագանու իշխանական երկու խմբակցությունները՝ ՔՊ-ն եւ Հանրապետություն»-ը լքեցին նիստերի դահլիճը՝ չապահովելով քվորում, երբ պետք է քննարկվեր տրանսպորտի գինը չբարձրացնելու նախագիծը: Այն ավագանու նիստ էր բերել Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ 17 հազար երեւանցու ստորագրություններով:

Անդրադառնալով վերոնշյալին՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆ ասաց, որ ավելի ճղճիմ եւ փոքրոգի, ավելի վախկոտ եւ ողորմելի վարքագիծ դժվար է ենթադրել։

«Ցույց տվեցին, որ իրենք նաեւ քաղաքական, քաղաքացիական առումներով էլ, որպես երեւանցի էլ սպառվել են, իրենք պաթոլոգիկ վախեր ունեն, իրենք խայտառակ ցածր վարկանիշ ունեն եւ շատ լավ իմանալով, որ Մայր Հայաստանը» բացի քաղաքական գնահատական հնչեցնելուց, նաեւ փաստեր, թվեր, վիճակագրություն է վերհանում, որը հերթական անգամ այդ տիղմը հանում է ջրի երես, դրանից վախենալով, խուսափելով` իրենք դեմարշ արեցին: Բայց թող պատրանքներ չունենան՝ այն խոսույթը, որ մենք ունենք` տրանսպորտային համակարգում տիրող այդ խայտառակ իրավիճակի հետ կապված, միշտ լինելու է ավագանու նիստերի դահլիճում եւ միշտ լինելու է արդիական: Սրանով իրենք նաև էլ ավելի ամուր դարձրին մեր նախնական մտադրությունը, որ փորձենք իրականություն դարձնել տեղական հանրաքվեն», - ընդգծեց Սուքիասյանը։

Երեւանի ավագանու Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ էլ հակադարձում է. «Անդրանիկ Թեւանյանի բերած նախագիծը խոսքերով է, ոչ մի հաշվարկ դրված չի տակը, ընդամենը պոպուլիզմ է: Անկեղծ ասած սիրով կմնայի դահլիճում եւ օրինակ` զեկուցող Անդրանիկ Թեւանյանին հարց կտայի, թե ինչու հրաժարվեց քաղաքացիների կողմից իրեն տված ավագանու մանդատից եւ չեկավ քվեարկելու, բոյկոտելու, բարձրաձայնելու նախագծերը, որոնք այս 1,5 տարվա ընթացքում եղել են այստեղ»:

Դիտարկմանը, որ ներկայացվել է տասնյակ հազարավոր երեւանցիների ստորագրություններ, որոնք աջակցում են վերոնշյալ նախագծին, Հանրապետություն» խմբակցության ղեկավարը շեշտեց. «Տասնյակ հազարավոր մարդկանց համաձայնություն էլ մենք ունենք, որոնք մեզ քվե են տվել: Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արտակ Զեյնալյանն էլ, ես էլ բազմիցս մեր հարցազրույցներում նշել ենք, որ տրանսպորտի բարեփոխումներն անելուց հետո տրանսպորտի սակագինը ուզենք, թե չուզենք բարձրանալու է»:

Անի Խաչատրյանը հավաստիացնում է, որ Երեւանի քաղաքացիներն ունենալու են իրենց արժանի տրանսպորտային ցանցը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Թեմայի շուրջ մանրամասները կարդացեք թերթի առաջիկա համարում:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան