«Մանուշյանական շաբաթը» եզրափակվեց ամփոփիչ գիտաժողովով

Մշակութային

«Մանուշյանական շաբաթն» այսօր եզրափակվել է ամփոփիչ գիտաժողովով, որն ընթացել է  Մ․Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ Ներկա էին հյուրեր՝ ՀՀ նախագահի աշխատակազմից, Աժ-ից և կառավարությունից, ինչպես նաև, դեսպաններ ու Մանուշյանի ժառանգները։

att.veb8ok1f5gSDDTGt1x8sPYmJ2kKpBpn5pMYIgzSPxr8.jpeg (43 KB)

Գիտաժողովի պաշտոնական հատվածում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան՝ Ն․Գ․ Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝  Ն․Գ․ Օլիվիե Դըկոտինյին։ Բանախոսներն իրենց խոսքում անդրադառնալով հերոսի ֆենոմենալ տեսակին,  ընդգծել ու կարևորել են հայտնի հայ ֆրանսիացի պայքարող մարտիկի բազմաշերտ կերպարի նորովի բացահայտումն ու դրա շնորհիվ ՝ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունների ամրապնդումը։ Ֆրանսիայի ազատագրմանն իր կյանքը տված հայ Միսաք Մանուշյանի կերպարը միավորում ու խորհրդանշում է երկու ժողովուրդների նույնական արժեհամակարգը։

att.s5FMiUnYwkeQYp6FTf8eBXgqBieK3DxYw7e3_HKgJps.jpeg (69 KB)

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով Մանուշյանի հիշատակը պատվելու համար, ընդգծել է, որ «Հերոսի հոգին անմահ է բոլորիդ ներկայությամբ»։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն անդրադառնալով հայ մարդու ֆրանսիական պատրիոտիազմին, վկյաալոչել է հայ-ֆրանսիական կամրջին կանգնած ևս մի պատմական անուն՝ ռազմական բարձր արժանիքների համար Նապոլեոնի բանակում ծառայած և պատվո լեգիոնի շքանշանակիր Հովհաննես Պետրոսյանի անունը։ 1806 թ Ֆրանսիական կայսեր կողմից նրան տրված շքանշանի վկայականը Խզմալյանը ցուցադրել է ներկաներին։

att.DFddqo7vIJ6x9rrGy1KA0VUIlHvYjeQJqLEYKepkKmk.jpeg (42 KB)

Գիտաժողովի երկրորդ հատվածում հերոսի ֆենոմենի մասին զեկույցներով հանդես են եկել Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական կենտրոնի պատվավոր տնօրեն Դենի Պեշանսկին, Մ․Մանուշյանի պանթեոնիզացման կոմիտեի և «Unit՛e Laique»  կազմակերպության նախագահ Դենի Պեշանսկին, Վալանս քաղաքի «Հայ ժառանգության կենտրոնի» տնօրեն Քրիստել Ռովեդան, Ե․Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, նախագծի հեղինակ և համակարգող Սաթէ Խաչատրյանը, Ֆրանսիայի Մոն Վալերիան հուշահամալիրի տնօրեն Ժան-Բատիստ Ռոման։

att.LSNZFVLtsnz-muT-82Cq6Byx1U2ok9iiWSZEFgun_4g.jpeg (69 KB)

Գիտաժողովի մասնակիցները նաև շրջայց են ունեցել Մատենադարանի ցուցասրահներում՝ ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին։

Հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով կազմված հարուստ ծրագիրն ավարտվել է Կատյա Գիրագոսյանի Միսաք և Մելինե վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ և հեղինակի հետ ֆիլմի քննարկմամբ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում