Շատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ Խուդավերդյան

Ներքաղաքական

Շատերի կեղծ դեմքերն եմ բացահայտել, որի համար պատասխան կտան. Անույշ Խուդավերդյան

Գրեթե մի ողջ ամիս բոլորին հուզում էր մեկ հարց՝ ինչպես է ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը եւ երբ կգտնվի ազատության մեջ: Այս ողջ ընթացքում կազմակերպվել են բողոքի ակցիաներ, ինչպես Երեւանում, այնպես էլ ԱՄՆ-ում` ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի: Հնչել են հայտարարություններ, սակայն դրանք չեն ստացել հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխաններ: Այս եւ մի շարք հարցերի շուրջ «Իրավունք»-ը խոսեց ԴՕԿ կուսակցության նախագահ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

Նախ սկսենք նրանից, որ Դուք, կարծես թե, շատ չէիք խոսում եւ հայտարարություններ չէիք անում: Դա ինչո՞վ էր պայմանավորված:

Այո, ճիշտ եք նկատել: Դա պայմանավորված էր նրանով, որ ես չէի վստահում ոչ մեկին, բացի մի քանի անձանցից, այդ իսկ պատճառով մեկուսացել էի եւ իմ աշխատանքը կատարում էի լուռ՝ առանց հրապարակումների: Ոչ մի րոպե չեմ դադարել աշխատել, մշտապես եղել եմ կապի մեջ Վարդան Ղուկասյանի փաստաբանի՝ Լեւոն Բաղդասարյանի հետ: Այս ողջ ընթացքում, հետեւելով լրատվական դաշտին, այդ ստահոդ լուրերին, ինքս ապշել եմ, թե որտեղից էին վերցնում նման հայտարարություններ: Ասեմ ավելին, դաշտ դուրս եկան մարդիկ, որոնց հանրությունը չէր ճանաչում եւ փորձեցին այս ֆոնի վրա դիվիդենտներ շահել: Լուռ հետեւել եմ, թե ինչպես են այս մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում հասարակությանը, իրենց ուղիղ եթերներով եւ իրարամերժ հայտարարություններով: Այս ընթացքում դաշտում հայտնվում է ոմն Էդգար, ով ինձ քարկոծում էր, թե ինչու հայտարարություններ չեմ անում եւ այլն: Նախ ասեմ հասարակության համար, որ 20 րոպեն մեկ իրավիճակ էր փոխվում եւ հետո կային բաներ, որոնք դատական գործընթացին չխանգարելու համար պետք չէր հայտարարել: Ես ինձ թույլ չտվեցի ավելորդ ինֆորմացիա տալ հասարակությանը եւ իրավասու չէի պատասխանել՝ փաստաբանի փոխարեն:

Այս ողջ ընթացքում Վարդան Ղուկասյանի հետ խոսե՞լ եք:

Ինչպես նշեցի, մշտապես կապի մեջ եմ եղել «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի իրավապաշտպան Լեւոն Բաղդասարյանի հետ: Մշտապես կապի մեջ եմ եղել Վարդանի մոր հետ՝ զուտ իմանալու համար` նրա առողջությունն ինչպես է: Հույս եմ տվել եւ հոգատարորեն փորձել եմ կողքը լինել: Ես պարտավոր էի: Եվ ասեմ, որ երբեք ավելորդ հարցեր չեմ տվել՝ նրան չցավեցնելու համար:

Այս շրջանում, ինպես ասացիք, շատերին բացահայտեցիք՝ թե լավ, թե վատ առումով: Ովքե՞ր էին:

Այո, շատերին բացահայտեցի եւ անգամ ժամանակին էլ եմ ասել պարոն Ղուկասյանին, որ կողքին շատերը կեղծ են: Ինքս ինձ համար արդեն որոշում կայացրել եմ, որը կներկայացնեմ Ղուկասյանին եւ կխնդրեմ վերանայել որոշ մարդկանց ներկայությունը մեր շարքերում: Շատերին բացահայտեցի, որոնք հանդես եկան որպես թշնամի: Ասեմ ավելին, կենացներ են խմել, խնջույքներ են կազմակերպել, եւ դա արել են այն մարդիկ, որոնց Վարդան Ղուկասյանը մշտապես օգնել եւ սատարել է: Սակայն, երբ երեկ պարզ եղավ դատավարության ընթացքը, այդ նույն մարդիկ հաղթանակ էին կիսում: Այսքան կեղծ ինչպե՞ս կարելի է լինել...

ԴՕԿ կուսակցությունը ի՞նչ է պատրաստվում անել:

Նախ առջեւում մենք ունենք երկար քննարկում, որը Վարդան Ղուկասյանը կներկայացնի հանրությանը: Իմ լռությունը պատահական չէր: Ի՞նչ եք կարծում, ես չէի՞ կարղ մամլո ասուլիս տալ, սակայն ամեն բան ունի իր ժամանակը: Ես զտում էի դաշտը՝ բացահայտելով շատ դեմքեր, որոնց պահվածքը շատ բանի մասին է խոսում: Իմ աշխատանքը եղել է լուռ, բայց կարեւորը՝ արդյունավետ, որը կտեսնի պարոն Ղուկասյանը:

Գյումրու ընտրություններին չմասնակցելու որոշումը ո՞ւմ կողմից կայացվեց:

Այդ որոշումը կայացրել է Վարդան Ղուկասյանը եւ անգամ իր ձայնային ուղերձում խոսում է այդ մասին՝ ասելով, որ նման որոշում կայացրել է ինքը եւ դրա պատասխանը կտա եւս ինքը: Տարօրինակն այն էր, որ այդ շրջանում Էդգար Համբարձումյանը, ով բլոգեր է ներկայանում եւ թամադա է, ինձնից պահանջում էր կուսակցական թղթեր: Նա մտել էր մի դաշտ, որն անգամ ուժային կառույցները չէին մտել: Այդ մարդը ո՛չ կուսակցական է, ո՛չ Վարդան Ղուկասյանի մտերիմը, սակայն կեղծ սրտացավություն էր հայտնում իր եթերներում: Տարօրինակ էր նաեւ այն քայլը, երբ փորձում էր իմ եւ Արտակ Գալստյանի միչեւ կոնֆլիկտ հրահրել՝ ինձ համեմատելով Արտակի հետ: Նա նույնիսկ ինձ անվանեց «դավաճան»: Իհարկե, հետո ներողություն խնդրեց, սակայն ամենն արդն ֆիքսվել է մեր աշխատակազմի կողմից: Տելեգրամ ալիքում հարցում էին տեղադրել. «Գո՞հ եք Անույշ Խուդավերդյանի աշխատանքից»: Այս ամենը արվում էր, որպեսզի ես նրան պատասխանեի, սակայն իմ հմտությունն ինձ թույլ տվեց սադրանքներին չտրվել: Երբ Վարդան Ղուկասյանը ձայնային հաղորդագրություն ուղարկեց հասարակությանը, պարզ ասաց, որ կան մարդիկ որոնք էյֆորիայի մեջ են, դա ժամանակավոր է, եւ կգա օրը, ինքը ամենը կդնի իր տեղը, անգամ այն մարդկանց, ովքեր փորձում էին կեղտոտ ջրում ձուկ որսալ: Այս ամենը ուներ մեկ նպատակ՝ կազմաքանդել ԴՕԿ կուսակցությունը՝ վարկաբեկելով նախագահին, բայց չէին հասկանում, որ դրանով առաջինը հարվածում են հենց Ղուկասյանին: Չէ որ այդ կուսակցությունը Ղուկասյանի ստեղծած կուսակցությունն է, եւ ես` որպես նախագահ, ընտրվել եմ նրա կողմից: Դա խոսում է մեկ բանի մասին, որ դա ընդամենը պատվեր էր, գուցե եւ ներկայիս իշխանության կողմից: Շատերը վախենում են Վարդան Ղուկասյանից, քանի որ Gellap-ի կատարած հարցումների արդյունքում՝ նա նախքան ձերբակալվելը թվով երկրորդ տեղն էր զբաղեցնում: Բոլորի նպատակը մեկն էր՝ իջեցնել նրա ռեյտինգը: Սակայն, ինչպես տեսանք, դա իրենց չհաջողվեց, քանի որ առավել քան երբեւէ հասարակությունը կանգնեց Ղուկասյանի կողքին: Իհարկե, շատ-շատերը փախան, անգամ այն մարդիկ, որոնց համար Ղուկասյանը շատ մեծ բան է արել, եւ այս օրհասական պահին նրանցից ոչ մեկին չտեսա մեր կողքին կանգնած: Ինչեւէ, այժմ մեկ բան է կարեւոր, որ Վարդան Ղուկասյանը լինի ազատության մեջ, մնացածը կընկնի իր տեղը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում