ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՔՊ-Ի ՆԵՐՔԻՆ «ՊԱՏԻ ՏԱԿԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ներքաղաքական

Ինչ­պես ար­դեն հայտ­նել ենք, ՔՊ-ի ներ­քին ան­ցու­դար­ձից ծա­նոթ աղբ­յու­րի պնդմամբ, «Խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիր» կոչ­ված փաս­տաթղ­թի ստո­րագր­ման պատ­րաստ լի­նե­լու մա­սին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը շատ ՔՊ-ա­կան­նե­րի մոտ խու­ճա­պա­յին տրա­մադ­րութ­յուն­ներ են ստեղ­ծել: Եվ ա­հա, աղբ­յուրն այդ մա­սին նաեւ լրա­ցու­ցիչ ման­րա­մաս­ներ փո­խան­ցեց.

- Նախ` ինչ­քան էլ, որ կու­սակ­ցա­կան վեր­նա­խա­վը փոր­ձում է լա­վա­տե­սա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ ներշն­չել, որ­քան էլ ընդ­հա­նուր պատ­կե­րը հան­դարտ է թվում, այդ տրա­մադ­րութ­յուն­նե­րը ոչ միայն չեն հան­դարտ­վում, այլ գնա­լով խո­րա­նում է: Հա­սել է նրան, որ կու­սակ­ցութ­յու­նում բա­վա­կա­նին բարձր կշիռ ու­նե­ցող ան­ձան­ցից մեկն ա­սաց, որ թեեւ շա­տե­րը, այդ թվում՝ պատ­գա­մա­վոր­նե­րի, ան­գամ՝ նա­խա­րար­նե­րի մա­կար­դա­կով փոր­ձում են միայն լա­վա­տե­սութ­յուն եւ Փա­շին­յա­նի հան­դեպ հա­վատ ի ցույց դնել, սա­կայն «պա­տի տա­կի զրույց­նե­րը» գնա­լով հու­սա­հա­տա­կան ուղղ­վա­ծութ­յուն են ստա­նում:

­Բանն այն է, որ շա­տե­րը՝ տրա­մա­բա­նո­րեն, շա­տե­րը՝ ինտ­րի­գա­յին հատ­կութ­յու­նե­րից ել­նե­լով, շա­տերն էլ՝ բնազ­դո­րեն ե­կել են այն մտքին, որ հենց այն պա­հին, երբ Փա­շին­յանն այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րի, նա ան­մի­ջա­պես էլ կորց­նում է իր քա­ղա­քա­կան գո­յութ­յան ողջ ի­մաս­տը ար­տա­քին ու­ժե­րի հա­մար: Ո­մանք ա­վե­լի ա­ռաջ են գնա­ցել են­թադ­րութ­յու­նե­րում, թե պայ­մա­նագ­րից հե­տո ան­գամ Ա­լիե­ւի հա­մար է նշա­նա­կութ­յուն կորց­նե­լու. ստեղծ­վում է ի­րա­վի­ճակ, երբ ան­գամ Ա­լիե­ւի հա­մար է ձեռն­տու դառ­նում յու­րա­քանչ­յուր պահ ա­մե­նաան­հա­վա­նա­կան ա­րարք­նե­րի պատ­րաստ Փա­շին­յա­նի փո­խա­րեն Հա­յաս­տա­նում կա­յուն ղե­կա­վա­րի լի­նե­լը: Այ­սինքն, Փա­շին­յա­նին այդ դեպ­քում սպա­սում է զրո­յա­կան, ան­գամ՝ բա­ցա­սա­կան ար­տա­քին ա­ջան­ցութ­յուն, ինչ­պես որ ներ­քին հան­րա­յին ա­ջակ­ցութ­յուն է:

Մ­յուս կող­մից` ՔՊ-ում նաեւ վստահ են, որ պայ­մա­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո կտրուկ կակ­տի­վա­նա նաեւ ներ­քին ու­ժե­րը, ո­րոնք Փա­շին­յա­նին հե­ռաց­նե­լու բա­վա­րար ռե­սուրս­ներ եւ հնա­րա­վո­րութ­յու­ներ ու­նեն: Հի­մա դա պետք չէ, ոչ մե­կը չի ցան­կա­նում նրա փո­խա­րեն այդ պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րել: Բայց հենց ստո­րագ­րի, կնշա­նա­կի՝ «մավրն իր գործն ա­րեց» եւ պետք է ժամ ա­ռաջ հե­ռաց­նել: Ու այդ ստո­րագ­րու­մը դրա հա­մար հրա­շա­լի ա­ռիթ է:

Իսկ չստո­րագ­րելն ար­դեն գրե­թե հնա­րա­վոր չէ: Ա­վե­լի կոնկ­րետ, այն պա­հին, երբ հայ­տա­րար­վեց, որ պայ­մա­նա­գի­րը պատ­րաստ է, դա ար­դեն փա­կեց հետ քաշ­վե­լու, ա­վե­լին, ժա­մա­նակ ձգե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը:

Եվ այդ խո­րա­ցող մտա­վա­խութ­յուն­նե­րը հատ­կա­պես քիչ թե շատ չա­փով աչ­քի ըն­կած ՔՊ-ա­կան­նե­րին մոտ ար­դեն իսկ ա­պա­գա­յի հար­ցով խո­րը մտա­հո­գութ­յուն է ա­ռա­ջաց­նում: Իսկ ի՞նչ ա­նեն, ե­թե ի­րոք ի­րենց հա­մար այդ վա­տա­գույն մտա­վա­խութ­յուն­ներն ի­րա­կա­նա­նան: Ո­մանք կա­րող էին հենց այս պա­հին էլ լքել ՔՊ-ն, եւ պա­տա­հա­կան չէ, որ օ­րա­կարգ բեր­վեց Ա­ղա­զար­յա­նին դա­տե­լու թե­ման. մին­չեւ հե­ռա­նա­լը Փա­շին­յա­նը կա­րող է հասց­նել շատ «դա­վա­ճան­նե­րի» «կա­ռափ­նա­րան ու­ղար­կել»: Իսկ նրա հե­ռա­նա­լը կա­րող է անս­պա­սե­լի լի­նել, ո­մանք նույ­նիսկ մտա­ծում են՝ SMS-ա­յին ո­ճով: Իսկ այդ դեպ­քում ար­դեն «թռնել» չես կա­րո­ղա­նա, ե­թե ան­գամ ո­մանք հասց­րել են դրսի մի անկ­յու­նում ռե­զեր­վա­յին հանգր­վան ստեղ­ծել: Ո­մանք էլ սկսել են աչ­քի ընկ­նող ընդ­դի­մա­դիր­նե­րի հատ հա­րա­բե­րութ­յու­ներ «լա­վաց­նե­լու» փոր­ձեր ա­նել, հու­սա­լով, որ դա նախ՝ ա­ճող խառ­նաշ­փո­թի պայ­ման­նե­րում անն­կատ կմնա: Երկ­րոր­դը, որ այդ­պի­սով ի­րենց հա­մար «անվ­տան­գութ­յան բար­ձին» կսար­քեն:

­Կար­ծում են, որ այս ա­մե­նը գնա­լով, ա­սենք ա­ռա­ջի­կա մեկ ամս­վա ըն­թաց­քում միայն ա­վե­լի ցցուն կդառ­նա:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում