ԹՐԱՄՓԸ ԿԱՐՈՂ Է ԾՈՒՂԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Վերլուծություն

Այս­պի­սով, մեր տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռաջ­նա­յին հարց է դառ­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=308049&l=am), թե Թ­րամ­փը, ի վեր­ջո, ի՞նչ հա­վակ­նութ­յուն­ներ ու­նի կամ ու­նի՞ արդ­յոք: Ըստ այդմ, կով­կաս­յան հար­թա­կում ռուս-ա­մե­րիկ­յան սրա­ցում­նե­րի եր­բեմ­նի մա­կար­դա­կը կպահ­պան­վի՞, թե՞ Վա­շինգ­տո­նը պատ­րաստ է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յունն այս­տեղ զի­ջել՝ այլ ուղ­ղութ­յուն­նե­րով ռուս­նե­րից զի­ջում­նե­րի դի­մաց:

­Նախ նկա­տենք, որ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, չնա­յած ո­րո­շա­կի տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րին, բրի­տա­նա­ցի­նե­րի ա­նընդ­հատ խառ­նե­լուն, ռուս-ա­մե­րիկ­յան շփում­նե­րի ըն­թաց­քը ո­րո­շա­կիո­րեն դրա­կան դի­նա­մի­կա­յի մեջ է: Այ­սօր էլ, դա­տե­լով Թ­րամ­փի նա­խօ­րոք ա­նոն­սա­վո­րու­մից, կկա­յա­նա նրա հե­ռա­խո­սազ­րույ­ցը Պու­տի­նի հետ, եւ շատ բա­ներ ա­վե­լի հստակ կդառ­նան:

­Բայց փո­խա­րե­նը, ո­րո­շա­կի ան­հար­թութ­յուն­ներ են նկատ­վում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի ուղ­ղութ­յամբ: Նախ­նա­կան պլա­նա­վոր­մամբ, Մոսկ­վան պետք է միջ­նորդ դառ­նար Ի­րան-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յու­նն­երի հար­ցում: Սա­կայն Թ­րամփն ակն­հայ­տո­րեն այն­քան բարձր նշա­ձող սահ­մա­նեց, որ Թեհ­րա­նը, բախ­վե­լով նաեւ ներ­քին տա­րա­ձայ­նութ­յուն­նե­րի, հրա­ժար­վեց ա­մերի­կա­ցի­նե­րի հետ ա­մեն մի բա­նակ­ցութ­յու­նից: Իսկ Ի­րա­նի ա­փե­րին ռուս­նե­րի եւ չի­նա­ցի­նե­րի հետ հա­մա­տեղ կազ­մա­կերպ­ված զո­րա­վար­ժութ­յուն­նե­րը Վա­շինգ­տո­նի հա­մար պարզ ակ­նարկ էին, որ պետք չէ փոր­ձել Ի­րա­նի հան­դեպ ռազ­մա­կան մի­ջոց­նե­րի գնալ:

Թ­րամփն էլ ո­րո­շեց մո­տե­նալ հա­կա­ռակ կող­մից՝ օ­դա­յին հար­ված­ներ հասց­նե­լով հու­սիթ­նե­րին: Եվ շատ նման է, որ ո­րո­շու­մը կա­յաց­վել է ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով, ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու, քա­նի որ դրա­նով Վա­շինգ­տոնն ի­րեն բա­վա­կա­նին բարդ վի­ճա­կի մեջ դրեց: Նախ, այդ օ­պե­րա­ցիա­յից հրա­ժար­վե­ցին բրի­տա­նա­ցի­նե­րը, եւ ԱՄՆ-ն ս­տիպ­ված էր մե­նակ գոր­ծել: Երկ­րոր­դը. սա նույն սխալն էր, ո­րը ժա­մա­նա­կին թույլ տվեց Բայ­դե­նը: Այ­սինքն, հու­սի­թա­կան հիմ­նա­կան ու­ժերն ա­մե­նե­ւին էլ քա­ղաք­նե­րում չէ, որ կենտ­րո­նա­ցած են, այլ՝ ա­նա­պա­տա­յին գո­տում: Քա­ղաք­նե­րին հասց­ված հար­ված­նե­րով Թ­րամփն ըն­դա­մե­նը խա­ղաղ բնակ­չութ­յա­նը ռմբա­կո­ծո­ղի համ­բավ ստա­ցավ: Սա­կայն ո­րե­ւէ կերպ չազ­դե­լով հու­սիթ­նե­րի ռազ­մա­կան պո­տենց­իա­լի վրա: Եվ ա­մե­նա­վա­տը. ե­ղավ Harry Truman ա­վիակ­րի վրա հար­ձակ­ման պա­տաս­խա­նը՝ 18 բա­լիս­տիկ եւ թե­ւա­վոր հրթիռ ա­նօ­դա­չու­նե­րի մի­ջո­ցով: Ա­մե­րիկ­յան կող­մը հրա­ժար­վում է հասց­ված վնա­սի մա­սին ման­րա­մաս­ներ հայտ­նել, եւ դա հա­մա­տա­րած է դարձ­րել վար­կա­ծը, որ վնա­սը բա­վա­կա­նին մեծ է: Ու այս­քա­նից հե­տո էլ ի՞նչ կա­րող է Թ­րամփն ա­նել: Շա­րու­նա­կել հար­ված­նե՞­րը: Բայց ո՞րն է ի­մաս­տը, երբ էս գլխից են­թադ­րե­լի է, որ կլի­նեն նույն արդ­յունք­նե­րը: Դի­մել ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի՞: Եվ այն դեպ­քո՞ւմ, որ ԱՄՆ ներ­կա ֆի­նան­սա­կան տար­վա ա­ռա­ջին հինգ ա­միս­նե­րին (սկսվել է 2024 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րին) բյու­ջեի դե­ֆի­ցի­տը հա­սել է 1,15 տրի­լիոն դո­լա­րի՝ ա­ճե­լով 38%-ով, եւ երկ­րին, ինչ­պես նաեւ Մասկն է խոս­տո­վա­նում, կա­րող է մին­չեւ իսկ սնան­կա­ցում սպա­սել:

Թ­րամ­փին ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշտ է, որ կա­րո­ղա­նա կենտ­րո­նա­նալ ա­մե­րիկ­յան ներ­քին խնդիր­նե­րի վրա, այդ թվում՝ տնտե­սա­կան: Բայց կա ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը, ո­րին գու­մար­վում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, որ­տեղ ա­մե­րի­կա­ցի­ներն ար­դեն բա­խում­նե­րի մեջ են մտել:

Այս­պի­սով այն, որ Թ­րամ­փի հա­մար կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն է ստա­նում Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ կար­գա­վո­րում­նե­րի հաս­նե­լը, դա արդ­են միան­շա­նակ է: Միակ մի­ջո­ցը ե­ղել եւ մնում է Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յու­նը, ո­րը կա­րող է է­ֆեկ­տիվ լի­նել միայն Թ­րամ­փի սահ­մա­նած այն բարձր նշա­ձողն ի­ջեց­նե­լու դեպ­քում:

Եվ այն, որ այս ի­րա­վի­ճա­կում Թ­րամ­փը նոր հրա­ման տվեց բա­նա­կին՝ հար­վա­ծել վա­հա­բիս­տա­կան ու­ժե­րին, ա­ռանց ան­գամ այդ մա­սին Վա­շինգ­տո­նին նա­խա­պես տե­ղե­կաց­նե­լու, հե­տաքր­քիր շրջա­դարձ էր: Վա­հա­բիստ­նե­րի դեմ կռվում է նաեւ Ի­րա­նը, եւ սրա­նով, ի­հար­կե՝ ար­հես­տա­կա­նո­րեն, ԱՄՆ-ն­ ու Ի­րա­նը հայտն­վում են նույն թե­ւում: Իսկ այն, որ վա­հա­բիս­տա­կան ու­ժե­րի հիմ­նա­կան հո­վա­նա­վոր­նե­րից է ոչ միայն Թուր­քիան, այլ նաեւ՝ Իս­րա­յե­լը (ու մի­գու­ցե ա­մե­նա­հիմ­նա­կա­նը), դա եւս հե­տաքր­քիր պատ­կեր է ստեղ­ծում. Թ­րամ­փը փոր­ձում է Նե­թան­յա­հու­ին «դե­ղին քար­տի» մա­սի՞ն ակ­նար­կել:

Ա­մեն դեպ­քում, այս ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կը գա­լիս է հու­շե­լու, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում նույն վի­ճա­կում չհայտն­վե­լու հա­մար, ո­րում ժա­մա­նա­կին Բայ­դենն էր, Թ­րամ­փի հա­մար գնա­լով կա­րե­ւոր­վում է Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը: Եվ, կրկնենք, ա­ռա­ջին հեր­թին Ի­րա­նի հետ կապ­ված: Իսկ դրա հա­մար հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում ռուս­նե­րի հետ բա­խում­նե­րի գնա­լը, թե­րեւս, ա­մե­նա­վեր­ջին բանն է, որ կա­նի Թ­րամ­փը: Ա­ռա­վել եւս, որ այս հար­թա­կում ինչ-որ ա­ռանձ­նա­հա­տուկ շահ Վա­շինգ­տո­նը, կար­ծես թե, չի էլ տես­նում:

https://iravunk.com/sim/?p=308052&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան