Պետք չէ բացառել, որ ստեղծված իրավիճակը կարող է բերել անսպասելի փոփոխությունների. Ռուբեն Մելքոնյան

Ներքաղաքական

Անցավ ուղիղ 104 տարի այն օրից, երբ Խորհրդային Ռուսաստանը եւ Քեմալական Թուրքիան Մոսկվայում կնքեցին բարեկամության ու եղբայրության պայմանագիր: Այս իրադարձությունը կարեւոր նշանակություն ունեցավ երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ: Ռուսաստանը` որպես խոշորագույն պետություն, պատմության մեջ գրեթե միշտ թուրքական պետության համար հանդես է եկել որպես մահակի կարգավիճակ ունեցող երկիր, իսկ Թուրքիան, իր հերթին, եղել է այն պատնեշը, որը կանգնեցրել է Ռուսաստանի նկրտումները դեպի Մերձավոր ու Միջին Արեւելք եւ թույլ չի տվել նրան հաստատել իր իշխանությունը Սեւ ծովի շրջակայքում։ Այս հակամարտությունը խորացել է մի շարք ռազմական բախումներով եւ քաղաքական իրադարձություններով։ Ավելին, պատմագիտական հանրույթը շատ հաճախ նշում է նաեւ այն մասին, որ պատմության ընթացքում արձանագրվել է 12 Ռուս-թուրքական պատերազմ, որոնք այդ երկու պետությունների միջեւ շարունակական պայքարի դրսեւորումներն էին, եւ այս բոլոր պատերազմները ստեղծել են պայմաններ, որոնք հանգեցրել են իրենց դիվանագիտական հարաբերությունների մի քանի անգամ փոփոխման եւ նաեւ որոշակի կետերում բարեկամական հարաբերությունների հաստատման։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
«ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ, ՉԷՐ ԱՌԱՋԱՆԱ  ՆԱԵՎ  ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ  ԳԱՂԱՓԱՐԸ»


— Այսօրվա  դիրքերից  եթե  քննության առնենք, ի՞նչ նշանակություն ունի Մոսկվայում ստորագրված 104-ամյա ռուս-թուրքական պայմանագիրը:


— Այն կարելի է ընկալել որպես 20-րդ դարի սկզբի տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկ իրողությունների խորհրդանշական արձանագրություն։ Այս պայմանագիրը դարձավ այն ժամանակվա քաղաքական եւ ռազմական ռազմավարությունների մի յուրահատուկ արտահայտություն, որը ձեւավորեց երկու երկրների՝ Խորհրդային Միության եւ Թուրքիայի հարաբերությունների հիմքերը։ Այն կարելի է համարել երկու նոր ձեւավորվող պետությունների միջեւ իրականացվող դիվանագիտական պայքարի արդյունք, որտեղ յուրաքանչյուր կողմ, ըստ էության, փորձում էր ապահովել իր քաղաքական ու ռազմավարական շահերը։
Սակայն, թեեւ այս երկու երկրները, իհարկե, ձգտում էին իրականացնել իրենց տեսլականները, շատ դժվար է պնդել, որ նրանք լիարժեքորեն հասան իրենց ծրագրերի լիակատար իրականացմանը։ Օրինակ, Թուրքիայի ռազմավարական պլաններում ընդգրկված էր Սյունիքի ողջ տարածքի զավթումը կամ այն Ադրբեջանին փոխանցելու մտադրությունը, սակայն դա չի իրականացվել։ Բայց այս բանակցությունների ընթացքում, նույնիսկ եթե երկուսն էլ չունեցան ամբողջական հաղթանակներ, Թուրքիան կարողացավ իրականացնել մի կարեւորագույն նպատակ՝ հաստատել Նախիջեւանի հետ ցամաքային կապը՝ հայկական տարածքների հաշվին։ Այս կապի ձեւավորումը, ըստ էության, հիմք դարձրեց այն հարցի առաջացմանը, որն այսօր հայտնի է որպես «Զանգեզուրի միջանցք»։ Այսինքն, Մոսկվայի պայմանագիրը դարձավ մի հանգուցալուծիչ պահ, երբ, եթե այն չլիներ, հնարավոր չէր լինի նաեւ Զանգեզուրի միջանցքի գաղափարի առաջացումը։
Այսօր, երբ ակտիվորեն քննարկվում է Զանգեզուրի միջանցքի հարցը, շատ բնական է, որ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի դրույթները կրկին դարձել են հանրային ու քաղաքական հետաքրքրության կենտրոն, ինչն, ի վերջո, նոր նշանակություն ու քաղաքական համատեքստ է ձեռք բերել՝ բարձրացնելով դրանց ակտուալությունը միջազգային հարաբերություններում։ 


«ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՀԻ ԱՅՆ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ, ՈՐՈՆՔ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ»


— Օրերս Նիկոլ Փաշինյանն ընդունեց թուրք լրագրողների: Ի՞նչ կասեք այս մասին, սպասե՞նք, որ հաջորդիվ էլ Էրդողանն է ընդունելու հայ լրագրողներին Անկարայում:


— Հայ լրագրողների նկատմամբ բացառություն անել, այսպես ասած, չի կարելի, բայց այն, թե ինչ ազդեցություն է ունեցել այդ հանդիպումը, դեռեւս լիովին պարզ չէ: Պետք է նշեմ, որ նախկինում թուրք լրագրողները նույնպես այցելել են Հայաստան, հանդիպել են երկրի տարբեր բարձր պաշտոնյաների հետ, ներառյալ նախագահներին ու հարցազրույցներ են վարել: Այդպիսի հանդիպումները երբեմն ներկայացվել են որպես կարեւոր իրադարձություններ, բայց, իհարկե, սխալ է դրանք չափազանց կարեւորել: Եթե նայենք անցյալին, կարող ենք տեսնել, որ այն հռետորաբանությունը, որ գործում էր Հայաստանի իշխանությունների եւ հայկական հասարակության կողմից, շատ տարբեր էր: Ժամանակի ընթացքում այն փոփոխվել է, եւ այժմ, բնականաբար, մեր երկրի քաղաքականությունն ու մոտեցումները բավականին փոխվել են: Իմ կարծիքով, հիմա մենք այլեւս չենք սպասում, որ Փաշինյանն իր հարցազրույցներում պահի այն կարմիր գծերը, որոնք նախկինում եղել են Հայաստանի համար կարեւորագույնը:
Ինչ վերաբերում է լրագրողների ընդունելուն, չեմ կարծում, որ այն պետք է լինի անխուսափելի՝ հաշվի առնելով, որ շատ այլ երկրների առաջնորդները կարող են խուսափել նման հանդիպումներից: Իսկ եթե Փաշինյանը ընդունել է թուրք լրագրողներին, ապա, ըստ էության, նման հանդիպումներ կարող են նաեւ այլ երկրների ներկայացուցիչների հետ լինել, եթե նրանց մոտեցումները դրական են՝ արտացոլելով ավելի նրբանկատ քաղաքական վարքագիծ, որն էլ թույլ է տալիս ենթադրել, որ նման հարցերը կարող են արժանանալ քիչ կարեւորության: Ի վերջո, չեմ կարծում, որ սա համատեղ զրույցի կամ բանակցությունների միջավայր է, որը կարող է հանգեցնել այնպիսի համաձայնությունների, որոնք ենթադրում են Փաշինյանի հետ համագործակցություն:
«ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԱՌՆՎԱԶՆ ՈՐԵՎԷ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ»


— Հիմա շատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ հայ-թուրքական պայմանագրի կնքումն այլեւս սարերի հետեւում չէ:


— Մենք գիտենք, որ այս պահին տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները շատ արագ են նոր թափ ստանում, եւ իրավիճակները երբեմն այնքան արագ են փոփոխվում, որ դրանց վրա կանխատեսումները միշտ չեն ճիշտ լինում: Այդ պատճառով, պետք չէ բացառել, որ իրավիճակը կարող է առաջացնել անսպասելի փոփոխություններ։ Իշխանությունների կողմից հնչող տարբեր տեսակետներն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ ոչ միայն բանակցություններ են գնում, այլ նաեւ ակտիվ քննարկումներ ու գործունեություն, որը կարող է բերել նոր արդյունքների: 
Օրինակ, Հայաստան-Թուրքիա բանակցություններում հնարավոր է կոնկրետ արդյունքների հասնել, չնայած՝ ես չեմ կարող պնդել, որ դա անպայման կլինի հենց Հայաստանի հետ կապված, բայց պետք չէ բացառել, որ այդ գործընթացը կարող է հանգեցնել մի պայմանագրի կամ առնվազն որեւէ փաստաթղթի ստորագրման: Բացի այդ, հնարավոր է տեսնել որոշակի սիմվոլիկ քայլեր, որոնք կարող են ունենալ առանցքային նշանակություն: Օրինակ, Մարգարայի անցակետի սահմանափակման հարցը կամ սահմանապահների ներկայությունը կարող է ցույց տալ որոշակի փոխակերպումներ։ 
Իսկ եթե Մարգարայի արտաքին դուռը բացվի երրորդ երկրի քաղաքացիների համար, ապա դա կարող է բացել նոր հնարավորություններ։ Բացի այդ, ցեղասպանության վերաբերյալ միջազգային հարցերը եւս կարեւոր դեր են խաղում, եւ դա կարող է նպաստել այն մտքին, որ Հայաստանը եւ Թուրքիան ստորագրեն ինչ-որ փաստաթուղթ: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի դիմադրության պակասը կարող է հանգեցնել այդպիսի փաստաթղթի ստորագրման հավանականության աճին: Աշխարհի քաղաքական զարգացումները ու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը նաեւ կարող են ազդել այս գործընթացի վրա: Այնպես որ, չեմ բացառում նման գործընթացի իրականացման հնարավորությունը, եւ դա կարող է տեղի ունենալ ոչ հեռու ապագայում:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում