«Փաստ». Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես փոխանցում են տեղի մեր աղբյուրները, Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ գործող իշխանությունները ստի ու կեղծիքի միջոցով փորձում են ապակողմնորոշել բնակչությանը, նաև կեղծ նարատիվներ են տարածում, որ եթե իշխանական թեկնածուին չընտրեն, ապա բազմաթիվ ծրագրեր չեն իրականացվի։

Ընդդիմադիր թեկնածուները դժգոհում են, որ, ի մասնավորի, ՔՊ-ն սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում է քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ՝ տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացվում է զուտ իրենց թեկնածուի շնորհիվ։ Օրերս էլ աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հայտարարել է, թե առաջիկա օրերին բացվելու է «Հյուսիս-Հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածը, որը զգալիորեն կթեթևացնի մեքենաների երթևեկությունը միջպետական մայրուղով։ Նախարարը նաև խոստացել է մոտ 4 մլն դոլար՝ Գյումրու մի շարք կենտրոնական փողոցների վերանորոգման համար։

Հետաքրքիր է, որ Գյումրու նախկին իշխանությունները տարիներ շարունակ դիմել են Փաշինյանի գլխավորած կառավարությանը, գործադիրն էլ հաստատել է ծրագրերը, սակայն գումարներ այդպես էլ չի փոխանցել, իսկ այժմ, երբ իրենց թեկնածուին անցկացնելու խնդիր կա, քափուքրտինքի մեջ աշխատանքներ են կատարում։ Իհարկե, լավ է, որ աղետի գոտում աշխատանքներ են իրականացվում, բայց այս վերաբերմունքը ընդդիմադիրները որակում են որպես ընտրակաշառք: Մյուս կողմից՝ ստացվում է, որ իշխանությունները կարող էին այդ աշխատանքներն անել դեռ տարիներ առաջ, բայց միտումնավոր ձգձգել են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=307983&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ