Սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ. Անահիտ Եղոյան

Ներքաղաքական

«Հայոց հայրենիք» կուսակցության կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միանձնյա, առանց հանրային եւ քաղաքական լեգիտիմության, ավարտին է հասցնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ «խաղաղության» համաձայնագրի գործընթացը, որի իրական բովանդակությունը շարունակաբար գաղտնի է պահվում հասարակությունից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ ԱՆԱՀԻՏ ԵՂՈՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ` ո՞րն է, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» թաքնված ռիսկերը եւ հավանական հետեւանքները, ինչպես նաեւ համաձայնագրի հիմնական խութերը ՀՀ-ի համար:

— Ինչպես գիտենք, հասարակությանը եւ խորհրդարանին այդ հոդվածների բովանդակությունը չի ներկայացվել։ Սա լրջագույն թափանցիկության խնդիր է, ինչը ենթադրում է, որ իշխանությունը կարող է ազգային շահերին հակասող զիջումներ կատարել՝ փակ դռների հետեւում։ Փաստաթղթում բացակայում է անվտանգության երաշխիքները, թե ինչպես են ապահովվելու Հայաստանի Հանրապետության անվտանգային շահերը, մասնավորապես՝ սահմանի դելիմիտացիայի ընթացքում: Ադրբեջանը շարունակում է ուժի սպառնալիքի լեզվով խոսել՝ առանց որեւէ զիջման։ Արցախի հայության իրավունքների, անվտանգության, ապագայի վերաբերյալ չկա որեւիցե դիրքորոշում։ Իշխանությունը փաստացի հայտարարում է, որ իր օրակարգում չկա որեւէ պահանջ Արցախի հարցով։

— Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները եւ ՌԴ-ին ուղղված ռեվերանսները ի՞նչ կտան մեզ:

— Վարչապետը մի քանի անգամ նշել է, որ ՀՀ-ն «հուսալքվել է» ՌԴ-ից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից, բայց, միեւնույն ժամանակ, փորձում է խաղալ բալանսի վրա՝ մեղմելով հայտարարությունները Մոսկվայի հասցեին։ Նա հիշեցնում է, որ «ՌԴ-ն եղել է եւ մնում է ռազմավարական դաշնակից»՝ միեւնույն ժամանակ ակնարկում է, որ ՀՀ-ն գնում է բազմավեկտոր քաղաքականության։ Ընդդիմադիր դիրքորոշմամբ, սա արտաքին քաղաքականության անվստահելիությունն է։ Միաժամանակ հաճոյանալ Արեւմուտքին ու չնեղացնել ՌԴ-ին բերում է դիվանագիտական անորոշության, ինչից օգտվում է Ադրբեջանը։

— Տիկին Եղոյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի դրա հետեւանքները:

— Հետեւանքներն ակնհայտ են՝ Ադրբեջանի առավելապաշտ պահվածքի լեգիտիմացում: Ալիեւը միակողմանի հայտարարությամբ փաստում է, որ դե ֆակտո ունի վերադաս դիրք։ ՀՀ-ն ստիպված ընդունում է առաջարկները, իսկ համատեղ հայտարարությունից Բաքուն հրաժարվում է՝ ցույց տալով, որ իր օրակարգն առաջնային է։ Սա կարող է հանգեցնել նոր պահանջների, ինչպիսիք են «Զանգեզուրյան միջանցք»-ը կամ այլ ձեւակերպմամբ՝ տարածքային պահանջները, ՌԴ-ի հարաբերությունների վատթարացում: Ի տարբերություն նախկին դաշնակիցների՝ Մոսկվան այս համաձայնագրի շուրջ ակտիվ դերակատարություն չի ունենա։ Ռուսաստանը կարող է դա դիտարկել որպես ՀՀ-ի հեռացում իր ազդեցության գոտուց եւ սառեցնել ռազմավարական համագործակցությունը: Որքան էլ սա ներկայացվի, որպես առաջընթաց, արդյունքում ՀՀ-ն կունենա Արեւմուտքի կիսատ աջակությունը, կդիտարկվի որպես թույլ, առանց ինքնուրույն արտաքին կուրսի երկիր: Դա հավաստեց նաեւ ԳԴՀ արտգործնախարար Անալինա Բերբոքի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը համարձակ զիջումների է գնացել: Այս պարագայում իրավիճակն օգտագործվելու է նաեւ նրանց կողմից՝ սեփական շահերի սպասարկման համար՝ առանց լուրջ անվտանգության երաշխիքների։

Այս ամենից ի՞նչ եք եզրահանգում:

— Այս համաձայնագիրը փաստացի ֆիքսում է Հայաստանի պարտվողական դիրքը՝ առանց ժողովրդական լեգիտիմացման եւ առանց երկրի անվտանգային շահերի բավարար ապահովման։ Այն հիմնված է իշխանության՝ միջազգային վարկանիշի պահպանումը սեփական ներքաղաքական շահերից վեր դասելու սկզբունքին։ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել փաստաթուղթ, որի երկարաժամկետ հետեւանքները կարող են բերել՝ սահմանային նոր լարվածություն, Արցախյան հարցի վերջնական դուրսմղման, ինչպես նաեւ Արեւմուտքի ու ՌԴ-ի միջեւ արտաքին ճնշման դաշտի աճի եւ ներքաղաքական լարվածության մեծացման: Կարճ ասած, սա կոսմետիկ խաղաղություն է՝ կեղծ կայունությամբ, որը Հայաստանի պետականության համար կարող է ունենալ վտանգավոր հեռանկար։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում