ՀՀ իշխանությունն օգտագործում է Բաքվից հնչող սպառնալիքները սեփական ժողովրդին վախեցնելու համար. Տիգրան Աբրահամյան

Հասարակություն

Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական հաղորդագրությանն ի պատասխան ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները արձագանքում են, սա արտասովոր բան չէ, այլ բան է, թե հնարավոր զարգացումների պարագայում այս քաղաքացիական դիտորդական առաքելությունը ինչպիսի ներգործություն կարող է ունենալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մենք նրանց տեղակայումից ի վեր ունեցել ենք մի ողբերգալի դեպք, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ Ներքին Հանդի ուղղությամբ, երբ որ միջադեպը ավարտվել է հայկական կողմի չորս զոհերով և արձագանքը միայն հետագայում է եղել, այն էլ բնականաբար որևէ ազդեցություն չի ունեցել արդեն դեպքերի հետագա զարգացումների վրա: Այնպես որ ես այս դեպքում չեմ ուզում ոչ գերագնահատել, ոչ թե գերագնահատել այն արձագանքը, որը այս իրավիճակում հնչել է»,-ասաց նա:

Հարցին՝ Ադրբեջանը ի՞նչ նպատակ է հետապնդում ապատեղեկատվական այս արշավով, Աբրահամյանը պատասխանեց. «Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը ունի տարբեր հարթություններ, մեկը փաթեթային առումով ներառում էր այն 17 կետերը, որի ավարտի մասին օրեր առաջ հայտարարեցին Մոսկվայից և Երևանից, բայց մյուս կողմից դրա այլ շերտեր կան, որոնք ենթադրում են Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող, օրինակ, «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և դրա տակ գործընթացը, որը իրականում վերաբերում է ռեգիոնալ ապաշրջափակմանը, բայց չգիտես ինչու Ադրբեջանը նպատակային ձևով անընդհատ փորձում է դա ներկայացնել «Զանգեզուրի միջանցքի» ներքո։
Նա նաեւ նկատեց, որ վերջին շրջանում Հայաստանին առաջադրված պահանջներից է այն մարդկանց արտահանձնումը, որոնք ըստ ադրբեջանյան դատարանների ռազմական հանցագործներ են, մասնավորապես խոսքը վերաբերում է Հայաստանի երկրորդ, երրորդ նախագահներին, տարբեր բարձրաստիճան զինվորականների և այլն։

«Եթե իրավիճակին նայում ենք այս վերջին տեղեկատվական արշավի համատեքստում, ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ զուգահեռ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը տեղեկատվական նաև այլ արշավ է մեկնարկել, անմիջապես կենտրոնական իշխանություններից կառավարվող մի քանի մեդիա հարթակներում ադրբեջանցիները «վերլուծականներ» են թողարկում այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է հարձակման, իբր Հայաստանը սպառազինություն է բավականին կուտակել, որը օգտագործելու է որևէ ուղղությամբ Ադրբեջանի նկատմամբ սադրանքների համար:

Այսինքն Ադրբեջանը մի կողմից այդ 17 կետերի շուրջ Հայաստանի հետ գործընթաց է համաձայնեցրել, մյուս կողմից ուժեղացրել է ճնշումները բոլոր այն նախապայմանների մասով, որոնք ընդհանուր փաթեթում չեն տեղավորվել:

Հիմա թե իրադարձությունները ինչպես կզարգանան, դա կմնա որպես Հայաստանի դեմ օգտագործվող ճնշում կամ շանտաժ, թե հետագայում կդառնա որևէ ուղղությամբ հնարավոր բախում կամ հարձակում, դա որոշակի այլ գործոններով է պայմանավորված, որի մասին այս պահին դժվար է խոսել»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ սա շանտաժի էլեմենտներ է շատ ավելի մեծ պարունակում:

«ՀՀ իշխանությունը շատ դեպքերում օգտագործում է Ադրբեջանից հնչող սպառնալիքները նաև սեփական ժողովրդին վախեցնելու առումով: Մենք այդպիսի օրինակ ունեցանք Կիրանցում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ իշխող ուժի ղեկավարը բառիս բուն իմաստով ասում էր, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում այս չորս գյուղերը չհանձնենք, Ադրբեջանը ամենայն հավանականությամբ պատերազմը կսկսի։

Հիմա միանշանակ դժվար է ասել, Ադրբեջանը որ ուղղությամբ գնա՝ սա կօգտագործի իշխանության դեմ հայաստանյան ճնշումը մեծացնելու և իր մյուս պահանջները բավարարելու համար, թե՞ ինչ-որ փուլում նաև անհրաժեշտություն կհամարի որևէ ուղղությամբ տեղային մարտեր ծավալել»,-ասաց պատգամավորը:

Նյութի աղբյուր` https://news.am/arm/news/872140.html

https://iravunk.com/sim/?p=307956&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան