«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ Մանուկյան

Իրավական
Քննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
 
«ՀՀ ԱԺ փետրվարի 12-ի լիագումար նիստում մեր գործընկերուհի Քրիստիներ Վարդանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Դուք Ձեր գործունեությամբ, այդ թվում էդ գործունեությամբ, այ էդ Ձեր ասած մարդկանց համար մայակներ եք պահում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե որտեղ ա պետք խփել, մայակները պահում եք եւ Ձեր ամենօրյա գործունեությամբ հիմնավորում եք, Հայաստանի Հանրապետության խոցելու լեգիտիմություն եք ստեղծում, դուք, հենց կոնկրետ դուք եւ Ձեր հարեւան խմբակցությունը եւ Ձեր արբանյակ քաղաքական ուժերը եւ կուսակցությունները»։
 
Հրապարակային հնչեցրած այս ուղիղ մեղադրանքի մասով, որպես ԱԺ պատգամավոր գրություններ եմ ուղարկել ԱԱԾ, դատախազություն՝ պահանջելով Փաշինյանի հայտարարության հիման վրա քրեական վարույթ հարուցել։
 
Դատախազությունն ընդհանրապես լռեց, իսկ Ազգային անվտանգության ծառայությունն էլ իր վրայից գցեց Նիկոլի հիմնազուրկ հայտարարությունների պատասխանատվությունն ու գրությունս փոխանցել էր ՀՀ Քննչական կոմիտե։
 
Օրերս ստացա նրանց կարճ, բայց խոսուն պատասխանը՝
 
քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել, ՀՀ քրեադատավարական օրենքի համապատասխան կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։ Այն է՝
«Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:
 
Ասել է թե, Փաշինյանի ասածը հիմնազուրկ է, եւ չփաստարկված, ինչը ստիպված է փաստել անգամ ՀՀ Քննչական կոմիտեն։
 
ԱԱԾ ուղղված գրությունս ու ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը կցում եմ»,– գրել է նա։
 
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան