15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան

ՍԻՄ-Լուրեր

Հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթեւեկելու համար՝ հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին` 15.000 դրամի չափով: Այս մասին հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է փատաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

Միանգամայն կանխատեսելի է այս վարքագիծը: Վերջին տարիներին թե՛ գործադիր, թե՛ համայնքային իշխանությունը զբաղված են քաղաքացիների կյանքը հնարավորինս բարդացնող օրինագծերի առաջխաղացմամբ, եւ երբ տրանսպորտի սակագնի թանկացումը հանրության մոտ բողոքի ալիք բարձրացրեց, համենայն դեպս, ինձ համար պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու է, ինչպես միշտ, քաղաքացիներին տուգանելը:

Արդյո՞ք տուգանքի չափը չպետք է սահմանվեր մեկ ուղեվարձի գումարի նվազագույն չափով՝ 150 դրամ:

Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը: Այս առումով ակնհայտ է, որ իշխանությունները տուգանքի նման չնչին գումար չէին սահմանի:

Ի՞նչ եք կարծում՝ 15.000 դրամը ողջամի՞տ է՝ որպես տուգանքի գումար:

Իհարկե՝ ոչ: Իմ համոզմամբ, քաղաքացիների կողմից տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքները եւ բոյկոտը պայմանավորված են ոչ թե քաղաքական հետաքրքրասիրությամբ, այլ այն հանգամանքով, որ քաղաքացիները պարզապես չունեն ավել գումար: Իշխանությունները տպավորություն են ստեղծում, որ թանկացումը բոյկոտող քաղաքացիները սոսկ քաղաքական ակցիա են իրականացնում, եւ որ այդ ակցիաները հարկավոր է զսպել տուգանքով: Մինչդեռ, իմ համոզմամբ, քաղաքացիներն իրականում դժվարանում են վճարել եկամուտների սղության պատճառով: Ինչ վերաբերում է 15.000 դրամի, որպես տուգանքի չափի կամայական ընտրությանը, հարց է առաջանում, ինչու ոչ՝ 3.000 կամ 5.000 դրամ, այլ 15.000 դրամ: Այս հարցի պատասխանը քաղաքացիներին տուգանել ջանացող պաշտոնատար անձինք, իհարկե, չունեն եւ չեն կարող ունենալ: 15.000 դրամի չափի ընտրությունը կամայական եւ քմահաճ որոշում է:

Ըստ Ձեզ, այս նախագծերի փաթեթն, այդուհանդերձ, հավանության կարժանանա՞ եւ նման տուգանքի մեխանիզմը կգործի՞:

Գուցե որոշ ձեւական լրամշակումների ենթարկվեն նախագծերը, մինչդեռ բովանդակային առումով համոզված եմ, որ տուգանքի մեխանիզմն ընդունվելու է: Միամտություն է կարծելը, որ օրենսդիր, գործադիր եւ համայնքային իշխանությունները գործում են միմյանցից անջատ, եւ որ իշխանության որեւէ թեւ հնարավոր է, որ դեմ քվեարկի տուգանքի մեխանիզմի ներդրմանը:

Այսինքն, Դուք կարծում եք, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնավա՞ր չեն:

Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ: Տեղական ինքնակառավարում, որպես այդպիսին, բովանդակային առումով գոյություն չունի. Երեւանի քաղաքապետարանը, փաստացի, անմիջականորեն եւ ինձ համար նաեւ անթաքույց ենթարկվում է գործադիր իշխանությանը: Սա իմ կարծիքն է՝ ոչ միայն որպես պրակտիկ իրավաբան, այլ նաեւ որպես ՀՀ քաղաքացի եւ Երեւանի բնակիչ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում